Սիրված դերասանուհի Նարինե Ոսկանյանն ամեն մի սերնդի համար իր անունն ունի՝ «Պաուզա անող», «Անտուանետտա», «Դոնարա ծյոծա»։ Իր տարբերվող ոճով եւ կերպարով նա 90-ականներից մինչ օրս ուրախության տասնյակ ժամեր է պարգևել ամենքիս։
Հիշեցնենք, որ այսօր իմացանք, որ դերասանուհին խնդրի առաջ է կանգնել եւ շտ ապ վի րահատության անհրաժեշտություն ունի։ Այդ մեծ գումարը համեստ կյանքով ապրող Նարինե Ոսկանյանի համար Աստղաբախշական է՝ երեք միլիոն դրամ։
Արամ Գևորգյանը գրում է. Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը մեսինջերով կապ հաստատեց հետս եւ պատրաստակամություն հայտնեց վճարել
Նարինե Ոսկանյանի (Պաուզա Անոյի) վիրահատության ամբողջ գումարը։ Կոնտակտները փոխանցել եմ, հավելյալ կփորձեմ կապ հաստատել դերասանուհու հետ։ Այս պահին այսքանը։
Update. Նարինե եւ պարոն Հայրապետյանը կապվել են միմյանց հետ ու պայմանավորվել։ Ես իմ առաքելությունը կատարեցի, առողջություն բոլորիս։