ԿԱՐԵՒՈՐ․ Ովքեր կարող են այսուհետ դիմակ չկրել. պարետի նոր որոշումը

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու վեարբերյալ» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ`

1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի երեքի «Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները ու լրացումները. 1) Որոշման վեցերորդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6. Սահմանել, որ դիմակ կրելը պարտադիր է բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում, բացառությամբ՝

ա. մինչև 6 տարեկան երեխաների, բ. քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ, գ. ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելիս,

դ. գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստի նպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում ու լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, բայց ոչ՝ պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական ու խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումների մասնակցության դեպքում:»:

2) Որոշման 6.1-րդ կետից հետո ավելացնել 6.2-րդ կետը հետևյալ բովանդակությամբ. «6.2. Դիմակն անհրաժեշտ է կրել՝ սույն որոշման հավելված N 18-ով սահմանված կանոններին համապատասխան:» 3) Որոշման 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Պարտադիր դիմակ կրելու այլ դեպքերը և պահանջները սահմանվում են սույն որոշման Հավելվածներ 2-17-ով:» 4) Որոշման 10-րդ կետի 1-ին նախադասության մեջ «հավելված N 2-4-ով, 6-ով» բառերը փոխարինել «հավելված N 2-6-ով» բառերով: 5) Որոշման 11-րդ կետում «Արման Սարգսյանին» բառերը փոխարինել «Վահե Ղազարյանին» բառերով: 2. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *