lragir.am-ը գրում է. «Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը լուրջ ճն շում գործադրի Երեւանի վրա, որ բանակցային գործընթացի մեջ առաջընթաց ձեռքբերվի եւ ապահովվի Հայաստանի զին ված ուժերի դուրսբերումը Ադրբեջանի «օկու պացված» տարածքներից», ասել է Իլհամ Ալիեւը ԵԱՀԿ գործող նախագահ Միրոսլավ Լայչակի հետ հանդիպման ժամանակ:
Ադրբեջանական լրատվամիջոցները հեղեղված են կարգավորման հարցում Հայաստանի Հանրապետության նոր դիրքորոշման վերաբերյալ վերլուծություններով: Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը նախատում են բանակցելու ցանկության բացակայության մեջ՝ դրա համար ներգրավելով տարբեր դիվանագետների ու փորձագետների: Սակայն Բաքուն չի պատասխանում գլխավոր հարցին, որը հայկական կողմը ներկայացնում է որպես բանակցությունների շարունակության
պայման: Բաքվում համառորեն ձեւ են անում, որ չեն գիտակցում, թե ճշմարտության պահը հասունացել է, ու Իլհամ Ալիեւը հարկա դրված է լինելու կամ ասել, որ պատրաստ է ճանաչել Արցախի ինքնորոշման իրավունքը, կամ էլ վերջնական հայտնել, որ ոչ մի ինքնորոշում չի լինելու, ու դուրս է գալիս բանակցություններից: Բնականաբար, կարելի է որոշ ժամանակ էլ սլաքներն ուղղել Հայաստանի Հանրապետության, բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների
վրա, բայց մի օր միեւնույն է հարկ է լինելու պատասխանել գլխավոր հարցին: Եվրախորհրդարանում ելույթի ընթացքում Նիկոլ Փաշինյանը նորից հայտարարել է այդ մասին: «Եթե նոր խթ ան հաղորդել ասելով նախագահ Ալիեւը նկատի ունի ԼՂՀ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ուրեմն դրական են վերաբերվում այս ամենին: Եթե ոչ, ապա դա եւս մեկ բարձրագոչ պնդում է», – ասել է Փաշինյանը: Նրա խոսքով, հայկական կողմը, բնականաբար, կուզենար նոր բովանդակություն հաղորդել կարգավորման գործընթացին եւ միջնորդների
միջոցով արդեն ներկայացրել է իր տեսլականն ադրբեջանական կողմին: Ամերիկացի նախկին դիվանագետները նույնպես ասում են, որ Ադրբեջանը պետք է հայտնի իր դիրքորոշումը: ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել է, որ «Ադրբեջանի համար իհարկե խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի շուրջ օկուպ ացված տարածքների վերադարձի եւ առհասարակ
ինքնավարության ու տարածքային ամբողջականության վերաբերյալ: Հայաստանի պարագայում իհարկե դա ընկալվում է այլ կերպ: Խոսքն ինքնորոշման ու մարդկանց ազատ կամքի արտահայտման վերաբերյալ է, որը պետք է գործընթացն առաջ տանելու նպատակով»: Դժվար թե Ադրբեջանի նախագահը պատրաստ լինի հայտարարել է, թե ճանաչում է Արցախի ինքնորոշման իրավունքը, Ու այդ պետության արտաքին գործերի նախարարի
վերջին հայտարարությունները հանգում են նրան, որ Ադրբեջանը հակամա րտության լուծումը տեսնում է միմիայն «իր տարածքային ամբողջականության շրջանակում»: Այդ պարագայում Ալիեւն ի՞նչ է ակնկալում Փաշինյանից: Ներքին խնդիրների լուծման գործում օգնությու՞ն, իմիտացիա՞, որը թույլ կտա Ալիեւին եւս 1 ժամկետ կառավարել եւ թաքնվելով միլիտարիստական հռետորաբանության ներքո՝ պահպանել իշխանությունը: Ալիեւը
Փաշինյանին խնդրում է գլխավոր հարցը չտա՞լ: Բնականաբար, կա տարբերակ, որ Ալիեւն ինչ-որ պահի հարկա դրված է լինելու հայտարարել Ղարաբաղի անկախ կարգավիճակը քննարկելու պատրաստակամության մասին: Բայց պետք է ըմբռնել, որ ներկայիս ներաքաղաքական իրավիճակում Ալիեւի համար դա հղի է լուրջ պրոբլեմներով: Նրան լավ է հայտնի՝ ինչպես են Ադրբեջանում փոխվել նախագահները: Բաքվում հիմա ձեւ են անում, որ չեն հասկանում դա: