Աշոտ Բլեյանի դիպուկ պատասխանը Արայիկ Հարությունյանին

Մամուլում լուրեր են պտտվում, որ առաջիկայում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն Աշոտ Բլեյանը հրաժեշտ կտա պաշտոնին, քանզի լրանում է նրա 65 տարին։ Հարցի

շուրջ մեկնաբանություն ստանալու համար Factor.am-ը դիմեց Աշոտ Բլեյանին։ «Արայիկ Հարությունյանը չի կարող ինձ ազատել աշխատանքից։ Օրենք կա։ Մեր կրթահամալիրը ՊՈԱԿ է ու համաձայն

ՊՈԱԿ-ների մասին օրենքի՝ տնօրենի պաշտոնավարությունը դադարում է, երբ նա լինում է 65 տարեկան։ Ստացվել է այնպես, որ ես ծնվել եմ 1955 թվականին ու սեպտեմբերին դառնում եմ 65 տարեկան։ Մեր կրթահամալիրը հունիսի

4-ին դիմել է կառավարություն, որ լինենք պետական հիմնադրամ։ Դեռ որոշում չկա»,-ասաց նա։ Աշոտ Բլեյանը հայտնեց, որ երեքշաբթի իրենց կրթական համայնքը հավաք է նշանակել։ «Եթե կառավարությունը անգործության

մեջ է, ուրեմն մենք պիտի քննարկենք իրավիճակը։ Քննարկումը երևի թե առցանց կլինի։ Ի՞նչ է տեղի ունեցել. կարո՞ղ է Արայիկ Հարությունյանը կամ Նիկոլ Փաշինյանն են կրթահամալիրը ստեղծել։ Այն ստեղծվել է 1989թ.-ին՝ բազմաթիվ անձանց ջանքերով»,- նշեց Աշոտ Բլեյանը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *