Բարև վարչապետ, հուսով եմ լավ ես… Տարոն Չախոյանի հերթական դիպուկ գրառումը

Տարոն Չախոյանն իր էջում գրել է. «Բարև վարչապետ, հուսով եմ լավ ես… Այո, ծանր բեռ ես վերցրել ուսերիդ, թալանած, քարուք անդ եղած, տասնամյակներով անտերության մատնված պետություն ես փորձում շենացնել: Գիտեմ, մի քանի ճակատով ես կռ իվ տալիս,

մեկի չէ, 2-ի չէ,հազարաների դեմ ես կռ վում: Մար տահրավերները շատ են, շատ են սադ րողները, դա վաճանները, թակարդ լարողները, անտեղի քար կոծողները… նույնիսկ երբեմնի մտերիմներդ են դա վաճանում … Մի քանի անգամ գրել եմ և էլի կասեմ: Էս իշխանության հասցեին շատ կեղծիքներ են մոգոնել և դեռ էլի կմոգոնեն: Նախկին

թալանչիներ, ռևա նշիստներ, մանր-մունր զանազան մունդռիկներ կփորձեն պիտակավորել և զանազան ստերով վարկաբեկել այս կառավարությանը քո գլխավորությամբ։ Սակայն ամեն մի խոհանոցային խոսակցությանը պետք չէ անդրադառնալ, ամեն մի բամբասանքչի լաչակավորի ասած հարկ չէ կարևորել, ամեն մի անհայրենիքի, ով փորձում է ստահոդ լուրերով փրկել

սեփական կաշին, հարկավոր չէ լսել և արժևորել… Միայն կատարածդ գործով կապացուցես բոլորին քո ճշմարտացիությունը, կատարածդ գործով կամրագրես դեռևս հեղափոխության օրերին հնչեցրած գաղափարները և նպատակաները, կատարածդ գործով էլ կտաս բոլոր բամբասանքների հերքումը: Եւ համոզված եղիր, արածդ գործը անպայման կգնահատեն, արդեն գնահատում են… Քեզ

մոտեցողների, ձեռքդ բռնողների աչքերի մեջ միայն սեր և հարգանք է… Սեր և հարգանքի թե քո անձի, թե արածդ գործի նկատմամո։ Միթե՞ սա չէ երջանկությունը … միթե՞ սա չէ ամենամեծ հարստությունը… Ում են անհրաժեշտ նախկինների՝ պետությունից, ազգից, ժողվրդից գողացած միլիոնները, ում էր հարկավոր վերջիններիս զավ թած իշխանությունը, որ այսօր

յուրաքանչյուր վայրկյան բնակվում են վա խը սրտների մեջ, ապրում են հազարավոր անե ծքներ ստանալով, ապրում են պատմության մեջ ար յունով իրենց անունը գրելով… Հիրավի, ազգի սերն է ամենամեծ հարստությունը, իսկ այժշ դու հարուստ ես, քան երբևէ…Այո… պետք է անել, պիտի տեր կանգնել էս երկրին, պիտի փրկել և հեռու պահել էս երկիրը անհայրենիք դա վաճաններից,

նախկին թա լանչիներից, կո ռումպացված նախկին պաշտոնյաներից, կեղծ լուրեր տարածողներից, բանակը ժողովրդի դեմ հանող մար դակերներից… Եւ անելու ենք, պետություն ենք շենացնելու, հեշտ չի լինելու, սակայն անելու ենք… Դու ՄԵՆԱԿ ՉԵՍ, ինչպես մենակ չէիր հեղափոխության օրերին… Մենք քեզ հետ ենք, ԵՍ եմ քեզ հետ… ԵՒ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ԵՆՔ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *