ՀՐԱՇԱԼԻ ԼՈՒՐ. Նոր նպաստի տեսակ կսահմանվի ինչպես աշխատողների, այնպես էլ չաշխատողների համար. տեսեք՝ ձեր անունը կա

ՇԱՏ լավ լուր. Նոր նպաստի տեսակ կսահմանվի ինչպես աշխատողների, այնպես էլ չաշխատողների համար. տեսեք ձեր անունը կա

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հանրային քննարկման է ներկայացրել «Ժամանակավոր անաշխատունակության ու մայրության նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։ Նախագծով նոր նպաստի տեսակ կսահմանվի ինչպես ժամակավոր անաշխատունակների, այնպես էլ վարձու աշխատողների ու ինքնուրույնաբար իրենց

աշխատանքով ապահոված անձանց համար։ «Իրավաբան։-ը հայտնում է, որ նախագծով նախատեսվում է օրենքի 3-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել լրացնել նոր կետով, որով կսահմանվի ժամանակավոր անաշխատունակության նպաստի նոր տեսակ, մեկուսացման նպաստ։ Մեկուսացման նպաստը շրջապատի համար վտ անգ ներկայացնող հիվա նդության տարածումը կանխելու նպատակով մեկուսացման կամ

ինքնամեկուսացման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստն է։ Սույն օրենքի իմաստով մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվ անդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու ու

վարակի տարածումը կանխելու համար: Սույն օրենքի իմաստով ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումն իրենց մշտական բնակության կամ իր նախընտրությամբ մեկ ուրիշ վայրում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը սահմ ան ափակելու ու վարակի տարածումը կանխելու համար:»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *