Ընդամենը երկու տարի է անցել հեղափոխությունից, բայց․․․ Ռեգինա Պրազյանի ուշագրավ գրառումը ներկայիս և նախկին իշխանությունների մասին

Ռեգինա Պրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ցանկացած հարաբերություն ստեղծվում է փոխադարձ վստահության եւ հավատարմության հիման վրա։ Այդ հավատարմությունը ու վստահությունը պետք է լինի պետությանդ և պետությանդ ղեկավարի նկատմամաբ նույնպես։ Սա իրականում շատ կարևոր է։ Փորձը ցույց է տվել, որ պետության հիմքը քանդում ու խարխլում են հենց դավաճանները։ Դավաճանների կողմից է երկիրը տասնյակ տարիներ կառավարվել, իսկ ժողովուրդը նսեմացվել, անտեսվել և խոշ տանգվել է։

Երբ կյանքումդ բան է փոխվում եւ սկսում ես ավելի լավ ապրել, ավելի ազատ եւ ավելի երջանիկ, արդեն մոռանում ես անցյալիդ դաժան օրերի մասին։ Սակայն եկեք երբեմն վերհիշենք եւ չմոռանանք այդ օրերը։ Ընդամենը երկու տարի է անցել, սակայն անհնար է չնկատել երկրում կատարվող ահռելի փոփոխությունները։ Աշխատում են լուռ ու առանց իրենց գովազդելու, սակայն դե մենք սովոր ենք գովազդին։ Այն գովազդին, որ գովազդվում էին ու ոչ մի բան չէին անում։ Ես զզվում եմ մի տեսակ այդ ՔոչաՍերժաԾառուկյանական էժանագին գովազդներից։ ։

Դրանք երկիրը թալանել են, երկրի վզին թողել են ութ մլրդ արտաքին պարտք ու իրականում մեկ դրամի բան չեն արել իրենց թալ անածի փոխարեն Մենակ չասեք, թե ձեզանից յուրաքանչյուրը Աստծուն չի աղոթել այդ դժողքից դուրս գալու համար։ Մենք չէինք կարողանում մեր սեփական հայրենիքում ապրել, ազատ խոսել՝ ինչ է թե թուրքից ծնվածներին կարող էր դուր չգալ մեր ասածը կամ արածը։ Ու չէր բացառվում, որ դժբախտ պատահարի զո հ կդառնայինք, կամ շքամուտքում ծե ծված «քյուֆթա» : Հիմա ախր վայելեք այդ ազատությունը։ 2 տարի է անցել ընդամենը, իսկ դուք այդ երկու տարին ուռճացված եք ներկայացնում, որ ըհըըըն երկու տարի է անցել սրան չեն բռնել, նրան չեն բռնել։

Դե որ այդպես է ուրեմն ճիշտ են անում այն սկեսուրները, որ երկու տարի երեխա չունեցող հարսին փնովում են բոլորի մոտ ու պատրաստվում տանից դուրս հանել, իսկ երկու տարում տուն չկառուցած ու ծառ չտնկած ամուսնուց բաժանվողները ավելի ճիշտ են անում։ Դե սա ասում եմ համեմատության կարգով, որ ամեն օր էդ երկու տարին բղավելով ման չգաք։ Չե՞ք կարծում, որ երկրի ղեկը ում վստահել ենք միգուցե ավելի խելացի է քան ես և դու։ Այլապես մենք իրեն ղեկ չէինք վստահի, եթե մեզանից պակաս խելացի լիներ։ Դե եկեք սպասենք մնալով հավատարիմ և վստահելով մեր ընտրած անձին։

Մեծ մարդիկ ենք ու բոլորս էլ գիտենք, որ թիկունքից չհարվ ածեին եւ բոլորին դուրս չտանեին՝ այժմ բոլորն էլ ճաղերի հետևում կլինեին, սակայն դե դատական համակարգի վերակենդանացումից հետո իհարկե։ Բայց չէ, դա կարևոր չի։ Երկու տարի է անցել եւ մենք պահանջում ենք, որովհետև դա է մեզ մոտ լավ ստացվում։ Ես որևէ срок չեմ դրել վարչապետին ընտրելիս։ Իմ հաշվարկներով 5-10 տարի է հարկավոր երկիրը իմի բերելու, տնտեսությունն ու տուրիզմը զարգացնելու ու արդարության

վերջնական վերականգնման համար։ Եթե այդքան շատ չէիք դիմանում եւ դրանց պատիժը շուտ էիք ցանկանում տեսնել, հիմա վաղուց Քադաֆի պիտի արած լինեիք, ոչ թե թավշյա հեղափոխության սպասեիք, որն էլ ի միջի այլոց անակնկալ էր բոլորիս համար և միակ փրկության նշանը։ Եկեք ըմբռնումով մոտենանք և եթե կարող ենք որևէ հարցում օգտակար լինել, ապա եկեք օգտակար լինենք, սակայն ныть не надо пожалуйста!!!

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *