Պարոն Վարչապետ, 12 տարի առաջ ուշ փետրվարյան մի ուշ գիշեր կանչեցի Ձեզ… Աշոտ Բրությանի ուշագրավ պատմությունը վարչապետի մասին

Աշոտ Բրությանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

«Պարոն Վարչապետ, 12 տարի առաջ ուշ փետրվարյան մի ուշ գիշեր կանչեցի Ձեզ… Վրանից դուրս եկաք, մի քիչ քնաթաթախ էիք, իսկ ես այդ օրերի ոստիկանների պահվածքից վրդովված ու մի փոքր գինին էլ ավելացրել էր զայրույթս, ծանոթացանք, խոսեցինք` ասեցի հար ձակվելու են. ավելի լավ է մենք էլ պատրաստ լինենք։

Չհավատացիք, Ձեզ բնորոշ մաքրությունով չպատկերացրեցիք թե ինչ գնով պետք է պահեն ու կոծկեն իրանց թալանածը և արածները Եղբայրական բարի խորհուրդով հանգստացրեցիք, ասելով գնա տուն, վաղը կգաս հանրահավաքի։ Այդպես էլ սկսեցի անել` զգացի որ միայնակ չեմ…., սակայն մի քանի օր հետո եղավ այն, ինչ եղավ …

Հիմա սցենարը նման է, «վիրուսներն» են ուրիշ, բայց մենք արդեն պատրաստ ենք քան երբևէ։ Փետրվարյան այդ ուշ գիշերից առ այսօր չեմ դադարել վստահել որ հավատալ, որ մենակ չեմ, որ կամքս ամուր է քարից էլ … Մեր ոգին հանձնվել չգիտի… Եւ Դու մենակ չես ! Դե Ուրեմն`

#Կեցցե_ազատությունը, #Կեցցե_Հայաստանի_Հանրապետությունը, #Կեցցենք_Մենք և մեր երեխաները, որ ապրում ու ապրելու են ազատ ու երջանիկ Հայաստանում։ Մեր պայքարն անկասելի է, մեր հաղթանակն անխուսափելի #Հեղափոխության_Պահապաններ

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *