Հանրապետության երրորդ նախագահը պաշտոնաթողությունից հետո 1-ին անգամ հանդես եկավ մամուլի ասուլիսով: Թեման, իհարկե, 2016թ-ի ապրիլյան քառօրյա պատերազմն էր,
չնայած նախագահը ընտրել էր այս թեման ու խոսակցությունը միայն սրա շուրջ պետք է ծավալվեր , այնուամենայնիվ հարցեր հնչեցին թե՛ 2018 թվականի իրադարձությունների, թե՛ ապրիլյան քառօրյաի հանգամանքներ ուսումնասիրող
հանձնաժողովի ստեղծման, ու թե՛ նախագահի պաշտոնավարման ընթացքում կատարած այս կամ այն թերությունների վերաբերյալ: Նախագահի պատասխանը միայն մեկն էր. սիրով կպատասխանի բոլոր հարցերին , բայց տվյալ թեմաների համար հրավիրված հատուկ
ասուլիսների ընթացքում: Այս թեմայի շուրջ այսօր մեր զրուցակիցն է Պաշտպանության նախկին փոխնախարար Գեներալ Մելքոնյանը: Նախ ընդհանուր գնահատական ենք ցանկանում լսել Նախագահի երեք ժամ տևած ասուլիսի մասին:
Ոչ միայն իմ, այլ շատերի կարծիքն է, որ այս ասուլիսը հիմնականում կարծես նախագահական ընտրությունների նախընտրական ասուկիս լիներ, քանի որ կազմակերպիչը իրեն դիմում էր Պարոն Նախագահ դիմելաձևով, լրագրողների մեծամասնությունը ևս:
Առավել մանրամասն տեսանյութում՝