Սամվել Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «Աչքիս մերժված նախագահը և իր քաղաքական թիմը որոշել են հարցազրույցների սերիալ հրամցնեն հանրությանը, ընդ որում յուրաքանչյուր հարցազրույց նվիրված է լինելու մի կոնկրետ թեմայի և դրանից դուրս ոչ մի
հարցի, պատասխան չի տալու։Մի կողմ թողնենք, այն, որ ինքը ոչ թե մամլո ասուլիսներ է տալու, այլ հարցաքն նությունների է հրավիրվելու, որոնց ընթացքում պատասխանելու է հատկապես հարցերին, թե ինչո՞ւ էր իր ղեկավարած կուսակցությունը ատում և արհամարհում սեփական
ազգին, ինչու էր ունեզրկում և արտաքսում նրանց, խախտելով վերջիններիս ընտրության իրավունքը, ընտրակաշառքի և ընտրակեղծիքների եղանակով հավերժացնելով սեփական կլանի վերարտադրությունը։ Ինքս ես, կցանկանայի ներկա լինել «Կոռուպցիան և կաշառակերությունը ՀՀԿ իշխանության տարիներին» թեմայով
ասուլիսին, որտեղ պարոն նախագահին կուղղեյի հետևյալ հարցը՝ –Ու՞մ թողտվությունով էին ամեն օր հարստանում տարբեր տրամաչափի պաշտոնյաները, համատարած ընչաքաղցության ֆոնին ինչպե՞ս էին բարգավաճում իշխանական բուրգի ներկայացուցիչները: Տնակային
ավանների մեջ, ցրտի և անմարդկային կենցաղային պայմաններում մի ձև գոյություն քարշ տվող ընտանիքների ֆոնին, ինչպիսի՞ ճոխության մեջ էին բնակվում իր նեղ շրջապատը և նրանց սպասարկուները։ Ու՞մ հաշվին, կամ ումից թա լանած միջոցներով էին համեստ աշխատավարձ ստացող պաշտոնյաները տասնյակ միլիոն արժողությունով աննկարագրելի չափսերի
դղյակներ սարքում, կամ ում էին փոխանցում թալանի մնացած բաժինը։ Եւ վերջում մի անձնական դիտողություն պարոն 3-րդ նախագահին՝ ուրիշի անգլերեն խոսքը քմծիծաղով ակնարկելու տեղը, նախ փորձեք ավելի պատվախնդիր լինել Ձեր արտաբերած մայրենիի հանդեպ։ Ոչ թե պԸտի, այլ պետք է Ոչ թե ունթունել, այլ Ընդունել Ոչ թե գնհшտել, այլ գնԱհшտել Ոչ թե որևհետև, այլ որո վհետև Եվ այդպես շшրունակ…