Լիզա Ճաղարյանի սենսացիոն հայտարարությունը « պայմանավորված պատերազմի» մասին և կոշտ պատասխանը Սերժ Սարգսյանին

Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «Թե բա` ինչո՞ւ են որոշ մարդիկ հավատում «պայմանավորված պատ երազմի» վերաբերյալ խոսակցություններին: Քանի որ այդ դուք, պարոն Սարգսյան, ու

ձեր իշխանությանը կցված «պատասխանատու» ԶԼՄ-ները տարիներ շարունակ տարփ ողում ու մարդկանց գիտակցության մեջ սերմանում էին այն միտքը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը հող տալ — չտալու

թեմա է միայն: Ու քանզի ներքաղաքական կյանքում բանը բանից անցել էր, որովհետև այնպես էիք «կառավարել», որ մարդկանց մեջ սովորական և բնական ատ ելnւթյուն էիք առաջացրել առ ձեր իշխանությունը, ուստի եւ բնական է, որ

ձեր սուտ և լկ տի քարոզչության ներքո մեծացած պայմանական Կիրակոսը անմիջապես պետք է հավատա, որ ձեր բանկային հաշվին պայմանական տաս մլրդ են փոխանցել` հողերը տալու դիմաց: Ինչո՞ւ պետք է հավատա: Քանի որ

դուք եք նրան տարիներ շարունակ համոզել, որ բանակցային պրոցեսը ոչ թե դիվանագիտություն է, այլ առեւտուր: Եւ եթե դրան էլ գումարում ենք այն, որ ձեր խոսքը և գործը երբեւէ իրար հետ ոչ մի տեղ չեն առերեսվել, ամեն բան տեղը կընկնի»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *