ՏԱՐԱԾԵԼ․․․ Որոնվում է անհայտ կորած Աիդա Գեղամի Ջրբաշյանը․․․ Խնդրում ենք տարածել, օգնեք հնարավորինս շուտ գտնենք նրան

Որոնվում է անհայտ կորած Աիդա Գեղամի Ջրբաշյանը․․․ Խնդրում ենք տարածել, օգնեք հնարավորինս շուտ գտնել նրան․․․

Որպես անհայտ կորած որոնվում է Աիդա Գեղամի Ջրբաշյանը /ծնված 11.12.1944 թ. բնակվում է քաղաք Երևան Հալաբյան փ. քսաներեք շենք 34 բն./ ով 2020 թվականի օգոստոսի ութին դուրս է եկել «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից անհայտ ուղղությամբ եւ այլևս չի վերադարձել:

Արտաքին նկարագիրն է` հասակը 160 սանտիմետր, նիհար կազմվածքով, փոքր քթով, աչքերը շականակագույն, ճերմակ երկար մազերով: Հագին եղել է սպիտակ գույնի տաբատ, սպիտակ գույնի վերնաշապիկ, սև գույնի կաշվե կոշիկներ:

Աիդա Ջրբաշյանի գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք զանգահարել 094-81-07-18 բջջային հեռախոսահամարին: Տեսնողներին խնդրում ենք արձագանքել անպայման,

յուրաքանչյուրի փոխանցած ամենաչնչին տեղեկություն անգամ կարող է օգնել Աիդա Ջրբաշյանին գտնելու հարցում։ Սիրելի՛ հայրենակիցներ, տարածեք այս նյութը, որպեսզի հնարավորինս շատ մարդ տեսնի և կարողանանք օգնել կնոջը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *