Ասել եմ եւ էլի կասեմ, որ թորոսյանի և ավինյանի ձենը բավականին բարձր լսելու ենք, քանի որ․․․ Հայկ Թորոյան

Հայկ Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Բազմիցս ասել եմ եւ էլի կասեմ, որ թորոսյանի և ավինյանի ձենը բավականին բարձր լսելու ենք.. Աղմուկը այնքան բարձր է լինելու, որ նույնիսկ Աֆրիկայի գյուղերում են լսելու… Հիմա բան չմնաց մաքսիմում, քսան օրից մեկի ձենը կլսենք, իսկ մյուսինը մինչ Ամանոր և Սուրբ Ծնունդ, իսկ 2021 թ-ի Գարունը, իսկապես լինելու է, ժողովրդի գարունը, այն գարունը, որի վերաբերյալ Փաշինյանը՝ դեռ շատ վաղուց միշտ ասում էր… Հիմա խորհուրդս իրավապահ

համակարգին և ԱԱԾ-ին, որ սահմաններին ուշադիր լինեն, դե նավսյակի մի հոգին, արձակուրդի ընթացքում չհայտնվի Մոսկվայում, հետո չասեն, չարաշահումների մեջ է մեղադրվում ու հետախուզում է հայտարարված.. Հ.Գ. Սիրելի Հայրենակիցներ ջան, Հայաստանի Հանրապետությունում դժվար օրեր են, սակայն հավատացած եղեք, որ մինչ հոկտեմբեր-նոյեմբեր բավականին տոտալ փոփոխությունների ու դրական արդյունքների ականատեսը կլինենք.. Նախկին քյասիբներից

մի քանի նոր մեղադրյալ միլիոնատեր ևս կտեսնեք, կարևորը չփախնեն.. Կոպեկ առ կոպեկ ետ են տալու եւ այդ իրենց այժմյան երկար լեզուները «կտրվելու է», որ իմանան անկախ նրանից, թե ինչքան փող են լափել, միևնույն է վարչապետի հետ խոսելուց պետք է զգույշ լինեն, ժողովրդի դատաստանից պետք է սարսափեն ու ամենակարևորը պետք է ականջները ծակեն և օղ անեն, որ իրենք բոլորը՝ մեծից փոքր, Փաշինյան Նիկոլի շնորհիվ է, որ տաքսու վարորդ լինելու փոխարեն, այսօր դարձել են բարձր պաշտոնյաներ..

Ժողովրդի թիկունքում ցանկացած փայլևան խաղացող, պատասխան է տալու.. Քյանդրբազի մայլում Փայլևան չեն խաղում…. Հուսամ գրառումս մի փոքր տրամաբանելով ամբողջովին կհասկանաք, ամենայն բարիք Ձեզ.. Դուխո՜վ Ժողովուրդ ջան, ՀԴՄ-ները չմոռանաք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *