Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է․
Իմ աշակերտներից մեկը՝ Արտյոմը 90-ականների կեսերին գերի էր ընկել: Երեք տարի գերության մեջ մնալուց հետո Կարմիր խաչի օգնությամբ ազատվեց: Ազատվելուց մի քանի ամիս էր անցել: Մեր դռան զանգը հնչեց: Ես բացեցի: Դեմս կանգնած էր սպիտակած
մազերով մի երիտասարդ: Հարցրի, թե ու՞մն է ուզում: Ասաց, թե պարոն Եղիազարյան, չճանաչեցի՞ք: Ձայնից ճանաչեցի՝ Արտյոմն էր: Եկել էր ինձ հյուր: Գրկախառնվեցինք, ներս հրավիրեցի: Հյուրասիրեցի: Ես ոչ մի հարց չտվեցի գերությունից: Սպիտակ
մազերը ամեն ինչ ասում էին: Նա պատմեց, որ ազատվելուց մեկ ամիս հետո Պաշտպանության նախարարություն են կանչել եւ սկսել են քննել: Հանկարծ, ներս է մտել նախարար Վազգեն Սարգսյանը:
Գրկել է Արտյոմին ու հանձնարարել քննիչներին չհարցաքննել ու գործը կարճել: Ինչու՞ հիշեցի այս ամենը: Խնդրում եմ գերի ընկած մեր սպայի մասին ոչ մի մեկնաբանություն չանել: Խնդրում եմ: