ժողովուրդ ջան, շատ ճիշտ որոշում է․․․Փայլակ Ուռուսյանի դիպուկ դիտարկումը Արայիկ Հարությունյանի գործելաոճի մասին

Նախկին հանցավոր ռեժիմի կողմից քաղաքականացված, հհկադաշնակցական կրթական համակարգի կաշառակեր որոշ ծակ ուսուցչապրոֆեսորադասախոսական մարդիկ պահանջում են, ԱՇԽԱՏԱՍԵՐ ՈՒ ՀԱՅՐԵՆԱՍԵՐ, ազնիվ հայի տեսակ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հրաժարականը։

Դա նրանից է, որ շատ դպրոցների տնօրեններ ընտրված են ժառանգության սկզբունքով, իսկ կրթական համակարգը քանդող, երիցյանը, աշոծյանն եւ մկրտչյանները գտնվում են ազատության մեջ։ ժողովուրդ ջան, շատ ճիշտ որոշոմ է, վատ առաջադիմության համար

նույն դասարան չթողնելը կամ գնահատականների նախկին մեթոդը, որը կոռոպցիայի աղբյուր է հանդիսանում։ Հա, չմոռանամ ասեմ, այս մեթոդը հարևան Վրաստանում վաղուց է գործում, նույնիսկ վավերացրել են վերջերս

շրջանառվող եվրոպական կոնվենցիաները, որոնք ձևական բնույթ են կրում, ոչ էլ այդ մասին խոսում են։ Այդ ախմախությունների վերաբերյալ նախկին հանցավոր ռեժիմի մեդիա դաշտը ավելի շատ է գովազդում, քան իշխանությունները, բա չբռնես դրանց… Վերջում, ժողովորդ ջան, եկեք միասին մեր նախարարից պահանջենք, բոլորիս

գլխին դարդ եւ ցավ փաթաթած հիմար տասներկուամյա ուսուցումը դարձնի տասնամյա, ինչպես նախկինում էր։ Իններորդ դասարանից մեր երեխաներին փողոց ենք շպր տում, որը հղի է շատ լուրջ վտանգներով… Հարգելիներս, եղեք առողջ և զգոն, միևնույնն է, մեր ձայները 90%֊ից ավելին են։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *