Հայկ Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Դիտեցի Մեր գերեվ արված Հայրենակից սպայի եթերը։ Ի՞նչ խոսք՝ մեծ ցավ ապրեցի։ Մտքումս անընդհատ պատկերացնում էի, թե ինչերի միջով է նա անցնում։ Ի՞նչ տանջանքներ ու խոշ տանգումներ։ Եթե կա դժոխք, ապա վստահ եմ, որ այն հենց այդպիսին է, որը այժմ տեսնում է Գուրգենը։
Դիտելիս բոլորիս համար էլ պարզ դարձավ, որ նա կարդում է տեքստը ու որ այդ տեքստը իրենը չէ։ Նախ այն պատճառով, որ բառերի վերջավորությունները սխալ էին գրված ու ընդհանրապես անգամ Գուրգենը չէր հասկանում, թե ի՞նչ էր կարդում և հետո էլ իրարամերժ
և հակասող էր տեքստը։ Ըստ երևույթի ադրբեջանի իշխանությունները չգիտեն ինչպե՞ս վարվեն սպայի հետ, դրա համար էլ տեքստը մի քանի իրարամերժ հայտարարություններ էր պարունակում։ Մեկ նա ասում է, որ դիվերսանտ է, մեկ էլ ասում է՝ նա փախել է բանակից։ Պարզ է մի բան՝
Մենք մեր սպային ետ վերադարձնել ենք ցանկանում, մենք նրան չենք մեղադրում ու նրան եւ իր ընտանիքին ուժ ենք մաղթում։ Ողջ սրտով ենք կամենում, որ նա դիմանա այդ փորձությանը ու որ հնարավորինս շուտ կարողանանք նրան վերադարձնել Հայրենիք»։