Հայկ Թորոյանի կոշտ պատասխանը Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողներին

Հայկ Թորոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել. «Բոլորիս հայտնի մի Երեսուն անգրագետ երևույթներ ու մի Հիսուն լրագրող հավաքվել են կառավարության դիմաց, գո ռում գոչում են, թե՛ բա հարյուր հազարավոր Քաղաքացիներ պահանջում են Արայիկ Հարությունյանի հրաժարականը.. Ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է, այդպիսի հայտարարություն անել։ Գիտակից մարդը կարող է ուղղակի տեսնել, որ դաշնակները

չեն կարողանում համակերպվել այն մտքի հետ, որ իրենք այլևս Կրթության ոլորտի մեջ անզոր են, որովհետև ըստ իմ ունեցած տեղեկության, մինչ 2018 թվականը երկար տարիներ այդ բնագավառը եղել է դաշնակների տիրույթում, նրանք են որոշել թե ով, որ կրթական ոլորտի մեջ լինի ռեկտոր, դասախոս, դպրոցներում տնօրեններ.. Այսօր հոգեվարքի մեջ են հայտնվել ու համաշխարհային խառը իրավիճակներից օգտվելով, կրկին փորձում են,

Կրթության նախարարի դեմ բոյ կոտել, փորձելով ստ իպել, նրա հրաժարականը։ Սիրելի ընկերներ, Արայիկ Հարությունյան անձին չեմ ճանաչում, ինչքան փորձել եմ տեղեկանալ իր վերաբերյալ, միայն դրականն եմ լսել, լսել եմ, որ բավականին աշխատասեր է, շաբաթը յոթ օր, օրը քսանչիորս ժամ աշխատող մարդ է, անգամ ազգականները օրերով չեն տեսնում, նա նվիրված է Վարչապետին, չկա որևիցե օդում կախված մի տեղեկություն, որ նա կոռումպացված է.. Հիմա ասեմ

այն, որ Կրթության բնագավառում տեղի ունեցող մի շարք օրակարգային փոփոխություները որի մասին շատ լուրեր կան, ուրեմն եկեք համակարծիք լինենք, որ դա Արայիկ Հարությունյանը իրենց տանից չի բերել և-որ նա ինքնուրույն չի որոշել։ ՀՀ-ն Աշխարհաքաղաքական առումով, շատ փոքր Երկիր է ու չեմ բացառում, որ մի շարք Եվրոպական երկրների ու ԱՄՆ-ի պես գերհզոր երկրների պահանջ է, որին չհամաձայնելով կարող է

մի շարք առումներով անտեսվենք, չկարողանանք միջազգային հարթակներում համագործակցել, աշխարհը ինքն է ժամանակի հետ համատեղ թելադրում իր կանոնները, իսկ քանզի Հայաստանը տասնյակ տարիներ թա լանվել է Ու չունի դի զած միլիարդներ ու չունի Նավթային պաշարներ, չունի Միջերկրական ծով, չունի ինքնուրույն այնպիսի եկամտի աղբյուրներ, որոնց միջոցով կկարողանա «կռիվ» տալ գերհզոր պետություններից

հետ, այդ իսկ պատճառով երբեմն «ստի պված» համագործակցում է գերհզոր պերտությունների հետ և ընդունում է միջազգային պահանջները, այստեղ Արայիկ Հարությունյան անձը, ոչ մի նշանակություն չունի. ուստի խնդրում ու հորդորում եմ, զերծ մնալ դաշնակա հանրապետական կլանի «վարձու» պահանջներից.. Իսկ այս թափթփուկները չեն հասկանում, որ Եկեղեցին պիտի պետությունից անկախ լինի և պահանջում են, որ առանձին առարկա դասավանդվի բոլոր

դպրոցներում։ Ժողովուրդ ջան, 70-տարի անընդմեջ Հայոց Եկեղեցու պատմությունը ընդգրկված է եղել Հայոց պատմության մեջ, որպես բաժին ինչպես հայ ժողովրդի մշակույթը։ Հավելեմ նաև, որ Եկեղեցին ունի իր ճեմարանները, որտեղ խորացված անցնում են Եկեղեցու պատմությունը։ Նաև այս անգրագետ թափթփուկները ասում են, որ Հայոց լեզուն բուհերում պիտի լինի պարտադիր ուսուցում,

օրինակ ֆիզիկայի մաթեմատիկայի քիմիայի մասնագետների ի՞նչին է պետք հինգ տարի անցնեն։ Պատկերացրեք՝Ֆիզիկայի մասնագետը, որը ուզում է դառնալ ֆիզիկոս, գերազանց սովորելով հասնում է 3-4 կուրս ու 2-ս է ստանում Հայոց լեզվից ու դուրս է մնում բուհից, մի թե՛ սա թույլատրելի է, բնականաբար ոչ….. Հ.Գ. Աշխարհում Հայ ժողովրդի թիվը կազմում է, տասներկու միլիոն, որից ՀՀ-ում ապրում է մոտ երեք միլիոն,

իսկ 9-ը միլիոն Սփյուռքում ապրող Հայերի շրջանում, հիմնականում առկա են շատ ոչ հային «պատիվ» բերող օրակարգեր, Հայի գենը երբեք չի կորի, Հայը ինչպիսի պայմաներում էլ ապրի, իր հայկական ավանդույթը և իր հայի մտածելակերպը և դաստիրակության կարգը չի փոխի.. Այսօր յուրաքանչյուր երեխա օգտվում է սմարթֆոն

հեռախոսից, ինտերնետը հասանելի է բոլորին, ցանկացած մեկ սխալ գործողության պարագայում, հեռախոսի էկրանին է հայտնվում բազմաթիվ տեսանյութեր և կադրեր.. Ժողովուրդ ջան, մարդը ինքը պիտի լինի բարոյական, ամեն բան սկսվում է հիմքից, իսկ երե խայի հիմքը իր ընտանիքն է, իր բակն է և իր շրջապատը.. Եղեք առողջ Ու մի տրվեք սադրանքների, ամեն ինչ լավ է լինելու, չկասկածեք, կարևորը ՀԴՄ-ները չմոռանաք։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *