Հիմա էլ դուրս եք եկել, կրթական ռեֆորմներից եք խոսում, քանի որ․․․ Արմեն Հովհաննիսյանի գրառումը «բարեփոխումներ» ցանկացող Ծառուկյանի մասին

Արմեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Չգիտես ինչու, մի տեսակ բոլորը դարձան հայրենասիրության, հայապահպանության, հայու գենի պահապաններ եւ ջատագովներ. Տեսնում են ակտիվ գաղափարական, արժեքային քաղաքական դաշտում չի ստացվում, այժմ էլ անցան գիտակրթական ոլորտին։ Ու էդ մի տեսակ ջատագովներն էլ նրանք են եւ նրանց շրջանակները, որոնք մսաղացի սայրերի բերան էին գցել գիտակրթական ոլորտն ու հայապահպանության արժեքային գաղափարախոսությունը։

Տասնյակ տարիներով կրթության համակարգը բռն աբարածները, էսօր բլբուլ են կտրել, թե բա, եթե հայոց պատմություն, հայ եկեղեցու պատմություն, հայ գրականություն առարկաները պարտադիր չլինեն եւ դուրս հանվեն կրթական ծրագրերից, հզոր հանրահավքներ ենք անելու։ Համապատասխան մենք ասենք թե ժողովրդի կողքին ենք, ժողովուրդն էլ ասում ա սեռական դասընթացներն էլ մեզ պետք չի, թող իրանց պահեն բան.

Նախ մտահոգ բհկ ղեկավարին եւ իր թիմից շատ շատերին կարելի ա հարցնել, ինչ գիտեք հայ եկեղեցու, հայոց պատմության ու հայ գրականության մասին, որքան մասն եք տիրապետում. Ավելի լավա գնաք Ոսկեղենիկ հայերենը սովորեք, ոչ թե հասարակությանը մնիպուլացրեք՝ քանի՞սդ կարող եք թվել Հայոց կաթողիկոսներին, քանիս՞դ եք կարդացել Խորենացի, Բուզանդ, Կորյուն, Եղիշե, Արիստակես կամ Շնորհալի. Որո՞նք են հայապահպանության չափանիշները ըստ ձեզ.

Մոռացել ե՞ք դպրոցներում «դաբրոյով» մանկավարժների աշխատանքի ընդունման, «մաղարիչների» ու նմանատիպ ուրիշ բաների մասին, թե՞ կասեք վա՜յ ինչ դաբրո եւ մաղարիչ, տենց բան չենք լսել, չենք տեսել. բհկ ղեկավար, բա որ ռոբի ու սերժի թեթեւ ձեռամբ կրթական համակարգը անդունդն էր գլորվում, էդ ժամանակ ու՞ր էիք, թե՞ ասել էին խելոք մնացեք, նստեք տեղներդ, թե չէ կջղայնանանք…

Այժմ էլ դուրս եք եկել, կրթական ռեֆորմներից եք խոսում, ռոֆորմներին եք դեմ գնում, ու էլ ապացուցելու բան չունեք, մի փոքր հատված ձեզ 2015-ին էր վստահում, երբ ուղղակի սերժենք, քաղաքականապես ոչ նչացրին, քարը քարին չթողեցին, այ էդ ժամանակ, որ մի բան անեիք հասարակությունը կասեր հա մարդը արեց, բայց, եղավ այն, ինչ եղավ.

հ.գ. մի բան էլ էլի Գագիկ Ծառուկյան, որ գնում եք ձեր թիմի հետ հանդիպման, կամ միջոցառում եք կազմակերպած լինում, թիմին ասեք, թող կոկորդները չպատռեն գոռալով, տհաճ ա, չի լսվում ու հակառակ էֆեկտն ա տալիս։ Շատ արհեստական են, լիքը փողեր ունեք, մի խելացի մարդու գտեք, որ փիառի, իմիջի հարցում նորմալ խորհուրդներ տա, թե չէ կողքիններդ մեռան հարստությունդ փոշիացնելով. Հա մեկ էլ, ամպագոռգոռ հանրահավաքներից մի խոսեք, համ չեք հաջողելու, համ էլ ոչ վաղ անցյալում տեսանք էլի.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *