Սայաթ-Նովան ( իրական անուն-ազգանուն՝ Հարություն (Արութին) Սայադյան) ուշ միջնադարի հայ բանաստեղծ-աշուղ, ժողովրդական-աշուղական նոր դպրոցի՝ արևելյան ձևի հիմնադիրն է:
Նա հայ ու վրաց աշուղական բանաստեղծություններում մեծ հեղաշրջում է կատարել հատկապես լեզվի առումով. ըստ էության՝ նրանով է հիմք դրվել մայրենի լեզվով խաղը հայ ու վրաց իրականության մեջ։ Նա կոչումով աշուղ է, իր խաղերում ստանձնել է
հնազանդ սիրահարի կերպարը եւ հանուն նվիրական ու մաքուր սիրո պատրաստ է տանել ամեն զրկանք։ Սայաթ-Նովան մեծ ժառանգություն ունի ուշ միջնադարի հայ գրականության եւ հոգևոր մշակույթի ոլորտում։ Նա հայոց գուսանական-ժողովրդական քնարերգության գագաթնակետն է,
բնությունից շռայլորեն օժտված արվեստագետ, որը վերածնել է հայոց քաղաքական ինքնուրույն կյանքի մասնատման և անկման պատճառով այլափոխված գուսանական արվեստը, դրելով նոր հունի մեջ: Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան երկու հարյուր երեսուն խաղ,
որոնցից յորաքանչյուրն յուրովի գլուխգործոց է: Նրա ստեղծագործությունները հայտնի են աշխարհով մեկ: Վարպետի գլուխգործոցներից է «Դուն էն հուրին իս» ստեղծագործությունը, որն առաջարկում ենք վայելել սևամորթ Իվոն Բոնիֆասի կատարմամբ.
Տեսանյութը ստորև՝