Ռոման Բագաջիյանի հերթական փառահեղ կատարումը ռուսական «Ձայնը» նախագծի նոկաուտ փուլում

Մեր հայրենակիցներն իրենց տաղանդով փայլում են ոչ միայն հայաստանյան, այլեւ արտերկրում հայտնի միջազգային նախագծերում:

Ռոմանը Բագաջիյանը ծնվել է Ռոստովում. «Հայրս հայ է, մայրս՝ իտալուհի: Այնպես որ՝ իմ մեջ ապրում են ամենակրակոտ ազգերի գեները: Կյանքիս մեծ մասը հենց այնտեղ էլ անցկացրել եմ, իսկ տասնութ տարեկանում որոշեցի ընդունվել Պետերբուրգի համալսարան ու տեղափոխվեցի Ռոստովից:

Այժմ հաճախ եմ լինում թե Պետերբուրգում, թե Մոսկվայում, թե իմ հարազատ ծննդավայր Ռոստովում»,- նշում է Ռոմանը: «Կույր» լսումների ժամանակ Ռոմանի դասական ջազային ելույթը հրապուրեց ժյուրիի անդամներից երեքին՝ Պոլինա Գագարինային, Գրիգորի Լեպսին եւ Լեոնիդ Ագուտինին։ Իսկ ահա Դիմա Բիլանը,

որն այդպես էլ չպտտվեց Բագաջիյանի կողմը, արժանացավ «նկատողության»։ Երբ Ռոմանը պետք է հայտներ, թե ժյուրիի անդամներից ում թիմին է միանում, ասաց. «Ես կերազեի աշխատել ձեզնից յուրաքանչյուրի հետ՝ նույնիսկ այն մարդու, որը հիմա ինձ չի

նայում (ակնարկելով եւ անհարմար դրության մեջ դնելով Բիլանին)»,- նշեց Ռոմանը՝ ընտրելով Գագարինային։ Հաջորդ փուլերում Ռոմանը ևս ցուցաբերեց աշխուժություն և աննկարագրելի հզոր են նրա կատարումները։ Այս անգամ նա կատարեց «Stayin’ Alive» հանրահայտ երգը։

Տեսանյութը ստորև՝

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *