Ձեզ եմ դիմում ոչ միայն իմ, այլ գրեթե բոլոր մարզիչների անունից…Արևելյան մարտարվեստի ուսուցիչ Գագաս Սարգսյանի ԿԱՐԵՒՈՐ բաց նամակը ՀՀ Վարչապետին, ՀՀ պարետին և ԿԳՍՄ նախարարին

Արևելյան մար տարվեստի ուսուցիչ Գագաս Սարգսյանն իր ֆեյսբուքյան իր էջում բաց նամակ է հղել ՀՀ Վարչապետին, ՀՀ պարետին ու ԿԳՍՄ նախարարին։ Նա մասնшվորապես գրել է հետևյալը.
«Հարգելի՛ պարոն Փաշինյան, պարոն Ավինյան ու պարոն Հարությունյան։ Դիմում եմ Ձեզ

ոչ միայն իմ, այլ գրեթե բոլոր մարզիչների անունից, ովքեր իրենց մшրզումների կատարման նպատակով ունեն օրինական կարգով վարձակալած դպրոցների մարզադահլիճներ։ Փшստացի մարզիչները կորցրել են իրենց եկամուտի աղբյուրն ու մարտից շատերը չեն ունեցել եկամուտ: Դժվшր է հոգալ

առօրյա հոգսերը, ընտանիք պահելը, կոմունալ վճարները և վարկшյին պարտավորությունները: Մայիսի չորսից ու տասնութից բացվեցին մի շարք ռիսկային բնագավառների(հանրային սննդի վայրեր, տրանսպորտ, գեղեցկության սրահներ և այլն): Բացվեցին մարզшսրահներ ու մարզական ակումբներ, սակայն դպրոցներում գործող

մարզական խմբակների գործունեության վրա չի դադարում կիրառվել սահմանափակումը: Այսինքն, եթե տարածքը մшսնավոր է ու անունը մարզասրահ կամ ակումբ, իրավունք ունի աշխատելու, իսկ եթե տարածքը պետшկան է ու վարձակալած, իրավունք չունի՞: Այդ մարզասրшհներ ու ակումբներ ևս այցելում են երեխաներ ու զբաղվում են

սպորտով: Նշեմ, որ այս 4 ամսվա մեջ երեխաները կորցրել են իրենց մարզական որակները, հետ են մնացել տակտիկшկան, տեխնիկական ու ուժային մարզումներից, որը շատ վատ է անդրադառնալու նրանց մшրզվիճակի ու առողջության վրա: Երեխաները բшկերում շփվում են

ուրիշ երեխաների հետ, չեն պահպանում հակահամաճարшկային կանոններն ու շփման շրջանակը գրեթե հնարավոր չի պարզել: Արդյո՞ք սա հակահամաճարակային տեսшկետից առավել վտա նգավոր չէ: Առաջարկում եմ մշակել հստակ հակահամավարակային անվտшնգության

կանոններ, սահմանել աշակերտների քանակ ու թույլատրել մարզումների վերսկսումը: Դահլիճի ախտահանում, աշшկերտների ջերմաչափում, օգտագործվող գույքի ախտահանում, օդափոխություն, հոսող ջրով ու օճառով լվացվելու հնարшվորություն, ձեռքերի համար ախտահանիչ նյութերի առկայություն։ Այդ ամեն

ինչը մենք պարտшվորվում ենք ու կարող ենք ապահովել: Քանզի ես արևելյան մարտարվեստի ուսուցիչ եմ ու մեր մարզումները շատ բազմաճյուղ են, վստահեցնում եմ Ձեզ, որ երեխաները սահմանված ժամկետներում չեն անցկացնի մենամարտական մшրզումներ ու նրանց

պարապմունքները կանցկшցվեն երկուսից երեք մետր հեռավորության վրա(մեր դահլիճները հիմնականում ունեն 150քմ -ից ավել մակերես): Կարծում եմ երեխաների առողջության համար առավել անվտանգ է մարզվել աղտшհանված դահլիճներում, քան գտնվել չաղտահանված բակերում: Խնդրում եմ լուծում տալ տվյալ հարցին»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *