Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ամբաստանյալը և իր պաշտպանը:
Այսօր, Սերժ Սարգսյանի՝ դատական նիստին չներկայանալու առնչությամբ գործով մեղադրող դատախազն իր խոսքում նշում էր «ամբաստանյալ Սարգսյան» բառակապակցությունը, ինչը պաշտպան Մակինյանի մոտ վրդովմունք առաջացրեց:
Ի պատասխան այդ հայտարարությանը՝ Մակինյանն ասաց. «Երբ դատախազը շեշտում է ամբաստանյալ Սարգսյան, հիշեցնեմ, որ խոսք Հանրապետության նախագահի վերաբերյալ է եւ արժանի հարգանք է պահանջվում Հանրապետության նախագահի վերաբերյալ խոսելիս շեշտադրումներ ընտրելու հարցում։
Երբ հարգելի դատախազը ուսումնառություն էր ստանում տարրական դպրոցում Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահը ղեկավարում էր մի պատերազմ»։. Ահա, փաստաբանների ամբարտավան պահելու ևս մեկ ապացույց :
Պաշտպանը, իհարկե, նկատի ունի Արցախյան պատերազմը, որը ամբաստանյալը չի ղեկավարել և այս սուտը նշելիս, նա մտադրություն ուներ բարոյական ճնշում գործադրել դատախազի ու դատարանի վրա, որը նրան չհաջողվեց:
Պաշտպանը լավ էլ գիտի, որ մեղադրանք առաջադրվելուց հետո իր պաշտպանյալը ստանում է ամբաստանյալի կարգավիճակ, սակայն ստացած բարձր հոնարարը փաստաբանին ստիպում ամբարտավան պահել, ինչպես Քոչարյանի պաշտպանների դեպքում: Գյուղացու սալյարկան գողանալու մեջ մեղադրվող երրորդ նախագահը ամբաստանյալ չի, բա ի՞նչ է: