Էն հետևի ֆիկուսներին էլ պարզ է, որ․․․ Կարապետ Ռուբինյանի կոշտ գրառումը Ռոբերտ Քոչարյանի հարցազրուցի մասին

Էն հետևի ֆիկուսներին էլ պարզ է, որ․․․ Կարապետ Ռուբինյանի կոշտ գրառումը Ռոբերտ Քոչարյանի հարցազրուցի մասին

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, քաղաքական ու հասարակական գործիչ Կարապետ Ռուբինյանը «Ֆեյսբուքի» իր էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Շատ տպավորված եմ Ռոբերտ Քոչարյանի՝ ՌԲԿ-ին տված հարցազրույցի ընթացքում, հետին պլանում երևացող երկու Բենջամինի խայտաբղետ ֆիկուսներով։ Սլացիկ, փարթամ, իրենց գեղեցկության մեջ համեստ։

Իսկ ահա 1-ին պլանում ճամարտակող արարածը համարձակություն ունեցավ հրապարակավ ստելու, թե հասարակությունն ըստ ինտելեկտի է տարաբաժանվում ու, որ լավագույն մասը իր կողմում է։ Վերջում էլ այնքան անկեղծացավ, որ հրապարակավ սկսեց պաշտպանել ոչ թե սեփական, այլ օտար երկրի շահը։

Միայն հայրենիքի ստոր դա վաճանը մեկ այլ երկրի կդրդի իր երկրի եւ հասարակության հանդեպ փափուկ ուժ կիրառել։ Էն հետևի ֆիկուսներին էլ պարզ է, որ ուժով, թեկուզ փափուկ, հանրությանը պարտադրում են այն, ինչը վերջինս կամավոր չի անի։ Թու ․․․»:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *