ԲՀԿ-ն իր ոչ հեռավոր անցյալի մասին մտածելու ու դրանից դասեր քաղելու շատ բաներ ունի, քանի որ…Տարոն Չախոյանի ուշագրավ գրառումը

Հիշեցնենք, որ Բարգավաճ Հայաստանը պահանջում է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի հրաժարականը։
Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Օրվա քաղաքական բոլոլան սկսվեց նրանից, երբ Ազգային ժողովում ճեպազրույցի ընթացքում Լիլիթ Մակունցը Բարգավաճ Հայաստան կուսակցությանը հիշեցրեց ոչ հեռավոր անցյալում՝ 2015թ.-ի

տա պալած հուժ կու հանրահավաքը: Մի փաստ, որը իրականում անհերքելի է: Սակայն կարծում եմ, որ 2015 թվականից միայն չհաջողված հուժ կու հանրահավաքը չէ, որ կարելի է հիշեցնել Բարգավաճ Հայաստան

կուսակցությանը: Նույն 2015 թվականից կարելի է հիշեցնել քաղաքականության փակված էջը, հայտնի անպատասխան վանկարկումները, կարելի է հիշեցնել հուսախ աբ քաղաքացիներին, կուսակիցներին, կուսակցության շարքերը լքողներին

ու բնականաբար քաղաքական ԱՌևՏՈՒՐԸ: Բարգավաճ Հայաստան կուսակցությունն իր ոչ հեռավոր անցյալի մասին մտածելու և դրանից դասեր քաղելու շատ բաներ ունի, քանի որ այս այս պարագայում տա պալված հուժ կու հանրահավաքից հետո նույնիսկ ԱՌևՏՈՒՐ հնարավոր չէ»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *