Ռուսաստան գնալու համար կռիվ անող քաղաքացիներ ջան, հիմա կասեք գործ չկա ուր աշխատենք, բայց․․․ Ռուբեն Վելիցյանի դիպուկ գրառումը

Ֆեյսբուքյան օգտատեր Ռուբեն Վելիցյանն իր էջում գրառում է կատարել.

Ռուսաստան մեկնելու համար կռիվ անող քաղաքացիներ ջան՝ հասկանում եմ, այնտեղ գումարը/աշխատանք հարաբերությունը բարձր է գնահատվում քան այստեղ, սակայն եկեք մի բան հասկանանք, որ հաստատ այնտեղից ձեր տուն հասցրած գումարը շատ չի տարբերվում այստեղ աշխատելու համեմատ,

որտեղ դուք ձեր ընտանիքի կողքին եք, այժմ կասեք գործ չկա ուր աշխատենք, ես էլ ասում եմ նույն գործը եկեք տանք աշխատեք։) Մի շաբաթ է մարդ եմ ման գալիս 30-40 հոգի մարդ ա հավաքվել, գործի կռիվ եք անում,

լիքը գործի տեղ կա օրինակ մեկը Քաջարան 300 հոգի մարդ է պետք այսինքն՝ 300 ընտանիք ու այդպիսի այլ տեղեր էլ կա եւ շատ կա, նույն Ռուսաստան գնացող բրիգադներով հավաքվեք

ինչքան ցանկանաք գործ կա։ Ասենք սահման է ու չի բացվելու նստելու եք սպասեք հա՞։ Բացի դա կարծում եմ սա գլոբալ քաղաքականություն է, որ ամեն ազգ իր երկրում մնա, միգրանտների խնդիր է լուծվում նաև։

 

Добавить комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *