Տարոն Չախոյանի ուշագրավ գրառումը բողոքի ակցիայի մասնակցի ռուսերեն գրած ցուցանակի մասին

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը, որտեղ մասնավորապես ասվում է. « Չլինի՞ թե էս Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մայրենի լեզուն ռուսերենն է… Ռուսերեն գրած ցուցանակով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին դժ գոհում է ՀՀ ազգային ժողովի և ԱԳՆ-ի դիմաց: Իյա՛… իրո՞ք։ Միայն մարդկայնորեն հասկանում եմ վերջիններիս Ռուսաստանի Դաշնություն մեկնելու ցանկությունը և պատճառները: Չնայած որ Ազգային ժողովի փոխոսնակի և Արտաքին գործերի

նախարարի կողմից էլ հանգամանորեն բացատրվեց, որ մեր սահմանները փակ չեն, մենք թույլ ենք տալիս դուրս գալ պետությունից, ընդունող կողմը՝ այս դեպքում Ռուսաստանը չի ընդունում: Ավելի քան աբսուրդի ժանրից էր ցուցարարների` Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության

սահմանները բացելու վերաբերյալ պահանջը՝ մեքենայով Ռուսաստանի Դաշնություն մեկնելու համար: Դե պարզ է… այս պարագայում արդեն խոսքը երրորդ պետության ՝ Վրաստանի սահմանների մասին է։ Ցուցարարները պահանջում են, որ ՌԴ-ն և Վրաստանը

ընդհանուր սահմանը բացեն կամ ՌԴ-ն բացի իր սահմանները բոլոր տեսակի ուղևորափոխադրումների համար: Սակայն ինչի՞ համար էր ռուսերեն գրված պաստառը … Ուղղակի չեմ ուզում հավատամ, որ ռուսերեն գրառումով այս պաստառը ուրիշ նպատակներ էր հետապն դում»։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *