Չեմ ցանկանում ձեզ, ձեր որոշումները քննադատեմ, չունեմ դրա իրավունքը, բայց․․․ Արմեն Հովհաննիսյանի անդրադարձը ՌԴ մեկնել ցանկացողների ցույցին

Արմեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող՝ Ռուսաստանի Դաշնություն մեկնել ցանկացող իմ սիրելի հայրենակիցներ, իհարկե հասկանում եմ, որ, այս ամիսների ընթացքում սոցիալական խնդիրներ են առաջացել, իհարկե հասկանում եմ, որ ՕՏԱՐ հողն ու ջուրը ձեզ ավելի հարազատա դարձել, ձեր կյանքի բարեկեցությունը էնտեղ եք տեսնում, որ լավ օրից չի լքել եք հայրենիքը,

ադապտացվել տեղի օրենքներին, սակայն չեմ հասկանում, որ չեք ընդունում, կամ չեք ցանկանում հասկանալ, որ էդ գրողի տարած համավարակը միայն Հայաստանով չի սահմանափակվում, որ մեր երկրի ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ սահմանները բացի էլ, մեկ ա էլի չեք կարող մեկնել ՌՈՒՍԱՍՏԱՆ, որովհետև էնտեղ համավարակի հետ կապված ուրիշ օրենքներ են գործում։ Այ իմ սիրելի հայրենակիցներ ձեզ ինչի է թվում, թե կառավարությունը ձեռքերը ծալած նստած ա ու ոչ մի բան չի անում եւ դուք էլ ձեր մտածելակերպով ստիպեք գործեն։

Հետո էլ անկեղծ չեք է՜, երբ ձեզ ձեր սիրելի դարձած օտար հողերից ուղղակի վտարում էին, նույն քովիդի պատճառով, ձեզ մեղմ ասած մարդու տեղ չէին դնում, շտապեցիք հիշել իրական ՀԱՅՐԵՆԻՔԻ մասին, ով այդ օրերին ուղղակի ջանք եւ եռանդ, կապեր ու լծակներ չխնայեց ձեզ բերել հասցնելու ՄԱՅՐ հողին, որտեղ ձեզ բոլորիդ գրկաբաց ընդունեցին, ջերմեռանդորեն ու շատ բարձր մակարդակով սպասարկելով, մեկուսացնելով ու բուժելով։ Այո՛, բոլորդ հիացած էիք, բոլորդ շնորհակալ էիք, որ նույն ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ոչ մեկիդ անարձագանք չթողեց, անգամ աշխարհն էր հիացած նման վեհանձն վերաբերմունքից.

Մի պահ պատկերացրել ե՞ք, որ էդ նույն կառավարությունն ու իշխանությունները, ապաշնորհ գտնվեին, չջանային, չփութային ձեզ հասցնել, տեր կանգնել, ինչպես արեցին աշխարհի բազմաթիվ իշխանություններ իրենց դրսի ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ հետ, ի՞նչ կլիներ ձեր հետ, այժմ հիվանդությունից մեկդ գուցե տառապեր, մեկդ անգամ մա հանար, մեկիդ օտարի հողում, օտար իշխանությունները թողնեին անտեր ու այսպես շարունակ. Այժմ, երբ դժվարություններն անցյալում են, աշխարհը սկսել է չնչին չափով թոթափել կորոնավիրուսը, դուք հաշվի չառնելով Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ տիտանական աշխատանքը, ինչու չէ նաեւ սոցիալական խնդիրները, անմիջապես ձեր իսկ բարեկեցության համար սկսեցիք բողոքել, դժգոհել, թե բա մեր մասին չեք մտածում, անտեր եք թողել, թողեք գնանք աշխատենք, հասնենք մեր տները։

Իմ սիրելի հայրենակիցներ, ա՜խր անկեղծ չեք, ա՜խր 1-ին իսկ հնարավորության դեպքում դասալիքի նման սկսեցիք դավաճանել, նույնիսկ թիկունքից հարվածել ձեզ ջերմագին ընդունածին։ Չեմ ցանկանում ձեզ, ձեր որոշումները քննադատեմ, չունեմ դրա իրավունքն ու հասկանում եմ ձեր վիճակը, ուղղակի խնդրում եմ չմոռանալ ու չուրանալ ՁԵԶ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱԾ ՁԵՌՔԵՐԻՆ.
Հավատացած եղեք, որ մեր սիրելի իշխանություններն էլ անում են ամեն

ինչ օր առաջ լուծելու ձեզ համար օրհասական դարձած հարցերը, որը ցավոք միայն մեր կառավարությունից կախված չի. Եթե պետք լինի պետք է մի քիչ էլ համբերեք, քիչ աշխատավարձով ձեր Հայրենիքում աշխատեք, մինչեւ կլուծվի ժամանակավոր դժվարությունները, սակայն մի՛ դժգոհեք, մի՛ բողոքեք եւ ամենակարեւորը ձեզ՝ ձեր երկրից կտրած նախկին թալանչի իշխանությունների ձեռքին էլ մի նայեք եւ դարձեք անպետք գործիքներ.

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *