Իրավիճակն առավել քան լուրջ է ու գնալով ավելի է լրջանում…
Երբ դատաիրավական համակարգի անարդարություններից դժգոհում են Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը, ցանկանում եմ նրանց ասել… Այժմ հասկանում ե՞ք պարոններ, որ ձեր ստեղծած «արդարադատության» համակարգը բառիս բուն իմաստով ոչինչ է… հիմա
հասկանում ե՞ք, թե որքան դժվար է, անհնար նույնիսկ ձեր «մոգոնած»
դատական համակարգից արդարադատություն հայցելը… այժմ հասկանում եք երևի, որ ձեր «հեղինակած» դատական համակարգը միլիոնավոր կիլոմետրերով հեռու է արդարադատությունից… թե դեռ համոզված եք, թե «մի կտոր լա փի» համար են միլիոնավոր մեր հայրենակիցները հեռացել սեփական հայրենիքից…. Այս երկիրն ու
ժողովուրդը տառապել եւ տառապում են արդարության քաղցից… Եղբայրաբար խնդրում եմ՝ մի խլեք ժողովրդից արդարության վերջին պատառիկները… Հ.Գ. Տան կենցաղային մաքրությունը սկսվում է սանհանգույցի ու զուգարանի մաքրությունից… մնացյալներն
ածանցյալ են այդ մաքրությունից։ Պետական համակարգում այդ մաքրությունը վերապահված է արդարադատության համակարգին… մեկ օր շուտ պետք է սկսել այդ մաքրությունը, հակառակ պարագայում մենք բոլորս միասին կկորցնենք մեր վերջին հույսը… Գործել է պետք, խոսելու ժամանակները վաղուց անցել են…