Armlur.am-ը գրում է․ Այսօր հայ դերասան, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան օրն է։ Վաստակավոր դերասանն այս տարի նշում է ծննդյան 78-ամյակը:
«Ժողովուրդ» օրաթերթը սիրված դերասանի հետ զրուցել է առօրյայի, շնորհավորանքների եւ գնահատված լինելու մասին: Մեզ հետ զրույցում Ռաֆայել Քոթանջյանը փաստում է, որ վաղ առավոտից հեռախոսային զանգերը եւ շնորհավորանքները չեն դադարում. «Ինձ համար անգին է, որ մարդիկ իրենց կահագեցած առօրյայում ինձ համար ժամանակ են գտել,
եւ ջերմագին շնորհավորել են: Ինձ համար դրանից ավելի թանկ բան պատկերացնել չի կարելի»: Հարցին, թե արդյոք գնահատված իրեն զգում է մեր երկրում, թե ոչ, սիրված դերասանն ընդգծում է: «2 օր առաջ ես ա անչափ գեղեցիկ երեկոյի մասնակցեցի, որը կազմակերպել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանամերձ Տավուշի մարզում՝ հենց տավուշցիների համար: Ելույթ էր ունենում սիմֆոնիկ նվագախումբը.
մինչ օրս Տավուշի ողջ պատմության մեջ, Տավուշի կյանքում երբեք ոչ մի սիմֆոնիկ նվագախումբ ելույթ չի ունեցել:Դա շատ անգնատելի երևույթ էր, եւ շատ հաճելի էր, որ մեր շրջանի ժողովուրդը անմասն չի մնում նորույթներին: Տավուշում ելույթ էր ունենում նաեւ հայ աշխարհահռչակ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, մեծ սիմֆոնիկի ամբողջ կազմի հետ միասին:
Ինձ համար դա մի աննկարագրելի հաճելի զգացողություն էր եւ ես դահլիճում նստած մեծ հիացմունք էի ապրում եւ ինձ որպես դիտորդ չէի զգում, այլ մասնակիցն էի այդ ամենի: Ինձ համար այնքան տպավորիչ էր, այնքան մարդիկ մոտեցան ինձ եւ իրենց գնահատանքի եւ երախտիքի խոսքը հայտնեցին, այնքան հաճելի խոսքեր լսեցի, որը հավաստիքն էր այս ամեն ինչի, որ անգամ հեռավոր շրջաններում մարդիկ սիրում են,
հարգում են եւ անհամբեր սպասում են, թե երբ պետք է ավարտվի այս համաճարակը, որպեզի կարողանանք շփման մտերիմ գեղեցիկ տարբերակներ գտնել, ոչ միայն բարեւել , խոսել, այլ նաեւ մեկս մյուսին ուրախացնել»,-պատմում է դերասանը: Ռաֆայել Քոթանջյանը մեզ հետ զրույցում նկատում է, որ իր ողջ կյանքի ընացքում ստացել է բազում նվերներ, շքանշաններ, սակայն լավագույն նվերը՝ նրա 2 թոռնիկներն են: