Հիշեցնենք, որ համացանցում ակտիվ քննարկվում է մի լուսանկար, որտեղ Ռոբերտ Քոչարյանը տառասխալներով գրում է Հաղթանակած երիտասարդություն, բառակապակցությունը: Տարոն Չախոյանը անդրադառնալով լուսանկարին գրում է հետևյալը.
«Հախթանակած երիտասառթութուն» Ընդամենը երկու բառ, աջարապետի կողմից գրված երկու բառ, մի բառակապակցություն, որի մեջ կան առնվազն չորս սխալ: Եւ սա գրել է մեկը, ով պատեհ-անպատեհ յուրաքանչյուր հարմար առիթի արծարծում է Արցախյան մեր
հաղթանակած հերոսամարտի իր մասնակցությունը: Գրել է մեկը, ով ամեն առիթի հպարտանում է այն փաստով, որ եղել է հաղթանակած Արցախի նախագահը: Գրել է մի մարդ, ով պարծենում է Արցախյան հաղթանակած հերոսամարտին իր ունեցած մեծ չափաբաժնով: Սա ող բերգ ություն է,
երբ Արցախի հերոսի կոչմանն արժանացած ոմն մեկը մայրենի լեզվով «ՀԱՂԹԱՆԱԿ» բառն անգամ չի կարողանում ճիշտ գրել։ Ընդամենը երկու բառ, որոնց մեջ կան ամենաքիչը չորս սխալ… Ես վախենում եմ պատկերացնել, թե իշխանազավթման տաս տարիների ընթացքում
ինչքան սխալ է թույլ տվել: