Ասում են բան չի փոխվել Հայաստանում. Իսկապես… Ինչ է փոխվել Հայաստանում՝ ըստ Արմեն Մարտիրոսյանի. չափազանց դիպուկ վերլուծություն

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատերն այսօր ասում էին, որ բան չի փոխվել ՀՀ-ում, ։ Իսկապես։ 1. Հայաստանում քաղաքացին ունի այնքան ազատություն, որ ամենաիշխանավորին հայ հոյում է (ղալաթ է անում) և մնում անպատիժ։ Անգամ մի թթու

խոսք չեն ասում։ 2. ՀՀ-ում 20 տարի չէինք կարողանում իշխանություն ընտրել, այժմ մի անգամ կարողացել ենք։ 3. Այս տարի Հայաստանում բժիշկները անգամ կորոնավիրուսի պայմաններում ավելի շատ մարդ են կարողանում բուժել, քան 2019 թվականին։ Կեցցե մեր բժիշկները ու այն մարդիկ, ովքեր ապահովում են բժիշկներին անհրաժեշտ ամեն ինչով։ Ամեն օր

ՀՀ-ում տասից քսան մարդ ավելի քիչ է կյանքից հեռանում, քան նախորդ տարի։ Մարդ։ Քաղաքացի։ Օրը տասներկու մարդ ավել են փրկում կյանքից հեռանալուց։ Տարեկան կլինի 3 հազար! 4. ՀՀ-ում համակարգային կոռուպցիան վերացված է եւ դրա արդյունքում քաղաքացին, եթե պաշտոնյան կաշառք է շորթում, ապա հաստատ գիտի, որ կա առնվազն մեկ մարդ, որին եթե հասնի, ուրեմն պաշտոնյան, մեղմ ասած, հարց կունենա։ Բնականաբար,

բազմաթիվ պետական ու մասնավոր կառույցներում կան չինովնիկներ, որոնք ատկատով են աշխատում, սակայն դրանց հերթն էլ կգա։ 5. Հայաստանում գործարարը ազատագրված է։ Հարկդ վճարիր ու գործդ արա։ Հայաստանում պետք չէ «տանիք» ունենալու համար վճարել։ Հայաստանի գործարարները հեղափոխության ամենամեծ շահառուներից են։ Կան շատ խնդիրներ մաքսային միության, շինարարության թույլտվությունների,

էժան ու երկար գումարի հասանելիության, բարդ հաշվապահական համակարգի, խճճած օրենսդրության, շրջափակման և փոքր շուկայի հետ առընչություն ունենա։6. Հայաստանցի մայրը իր որդուն ուղարկում է բանակ դողը սրտում։ Բայց նա գիտի, որ իր զավակը նորմալ սնվելու է, ստի պված չի սպիտակեղեն ու այլ պարագաներ մատակարարել։ Բանակը էականորեն եւ դրականորեն փոխվել է։ Բանակը դարձել է ծառայության

համար իսկապես անվտանգ։ Բանակը էապես հզորացել է։ 7. Վեթինգը վարի են տվել։ 8. Կառուցել են շատ ավելի լավ և շատ ավելի շատ ճանապարհներ։ 9. Արտաքին քաղաքականությունը կաղում է։ Դեսպաններից շատերը, ԱԳՆ աշխատակազմի մի մասը և Ուրիշ արտաքին գործերի պատասխանատուներ պարզապես սարսափելի վատ են աշխատում, իսկ ոմանք լավ են աշխատում, սակայն Հայաստանի դեմ։ 10. Պետականացման կամ պետական

ձեռնարկությունների ստեղծման կոչեր եւ փորձեր են արվում։ 11. Բուհական կրթությունը պարալիզացված է, հանրակրթությունը՝ հոգեվարքի մեջ։ 12. Մշակույթում բան չի փոխվել։ Մշակույթը ինչպես եղել է հարկատուի ուսերին, տենց էլ մնացել է։ 13. ՀՀ—ում մամուլն չափազանց ազատ է։ Դեռ այսքանը։ Եթե վրիպել եմ, ապա խնդրում եմ ավելացնել եւ ձեռքբերումները, եւ խնդիրները»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *