ՏԱՐԱԾԵԼ. Զգուշացում վարորդներին. Քաղաքում սրիկшների նոր տեսակ է հայտնվել, ովքեր վարորդնորի գլխին սարքելով փող են աշխատում

ԶԳՈւՇԱՑՈւՄ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ…Քաղաքում սրիկաների նոր տեսակ է հայտնվել, ովքեր վարորդնորի գլխին սարքելով փող են աշխատում․․․ ԶԳՈւՇԱՑՈւՄ ԱՂՋԻԿ ՎԱՐՈՐԴՆԵՐԻՆ…Քաղաքում ճարպիկ սրիկաների նոր տեսակ է հայտնվել: Մի քիչ առաջ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սիթիից մի փոքր վերև` մայթեզրի մոտ կայանած սպասում եմ մայրիկիս: Էդ ընթացքում մի տաքսի գալիս 5միլիմետր հեռավորության վրա կայանում է մեքենայիս հետևում:

Ազատ մայթեզրին այդքան մոտ կանգնելը միանգամից ուշադրությունս գրավեց ու տարօրինակ թվաց: Երեք րոպե անց ես տեղիցս շարժվում եմ 1 մետր առաջ ու ինչ տեսնեմ… տաքսու մեջից երեք հոգի իջել վազում են, մեկը գոռում է, թե բա շարժվելուց հետ ես եկել ու խ փել մեքենայիս: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել լրագրող Ելենա Զոհրաբյանը։

Ասում եմ, ոնց եմ խ բել, եթե նախ ես հետընթաց չեմ արել, և 2-րդ խբ ելուց ոնց կարողա ես չզգամ: Ցույցա տալիս աջից-ձախից խա զված, շիթը ծռած հատվածը ու համոզում, որ ես եմ արել: Նայում եմ իմ մեքենան իդեալական վիճակում, ոչ մի թերություն չկա:Ասում եմ օկ զանգենք ԱՊՊԱ, թող գան, ու շատ լավա ստացվել հենց դիմացի խանութի վրա կամեռաներ էլ կան, այժմ կզանգենք տերը կգա կմիացնի, կնայենք: Էս օպելի հիստերիկ վարորդն ասում է, չեմ զանգի ԱՊՊԱ, քանզի ապպան եկավ հետևից

խբողին մեղավոր կհանի: Ու էդ պահին թարսի պես չորս դզող փչողա հայտնվում հենց ըտեղ ու բոլորը միաբերան, թե բա քուրիկ ջան քո օգտի համար փողը տուր, թող էս մարդը չբո ղոքի: Ասում եմ, թող բողոքի, Ես էլ թարսի պես բողոքավոր եմ ման գալիս: Մեկը վնասը գնահատում է

50 հազար դրամ, մեկը 70 հազար մյուսը 40 հազար ասումա ինքը կսարքի, ու էդ պահին «տուժող» սակայն «սրտացավ» վարորդն իբրև թե էնքան սրտից թույլա ու բարի կամքա դրսևորում, ասում արի 15. հազարով բարիշենք, ես էտքան վատ մարդ չեմ: Ասում եմ ես էլ բարի եմ, սակայն թարսի պես ոչ այդքան, ուստի զանգում եմ ոստ իկանություն, թող գան

կամեռաները հանեն: Ու ըտեղ էս մաֆիան նստում է ավտոն ու անհետանում հաջորդ զո հի հետևից: Խի եմ էսքան գրում, որ իմանաք կա մի այլանդակ անբանների խումբ` իր դզող-փչող կազմով, որ գոռգոռալով, աղջիկ վարորդնորի գլխին սարքելով գումար են աշխատում: Էն էլ էս անգամ բախտները չբերեց ու փորձեցին իմ նյարդերի հետ խաղալ: Ամեն դեպքում գրում եմ, որ տեղեկացված լինեք ու զգույշ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *