Լրագրող Նվեր Մնացականյանի ջախջախիչ մեկ րոպեն Սևանի ափից Վլադիմիր Գասպարյանի առանձնատան հեռացման մասին

Բարև Ձեզ: Շրջակա միջավայրի նորանշանակ նախարարն ընդունել է մարտահրավերը՝ ազատագրել Սևանը զա վթիչներից։ Որոշումը հեղափոխական է, եթե Սևանի ափից հեռանալու են բոլորը, առանց բացառության, անկախ ապօրինության ու տիրոջ տրամաչափից,

տվյալ տրամաչափի նախկին և ներկա լինելուց, այլապես կունենաք օպերայի տարածքը գրավածների անավարտ պատմությունը։ Վստահ եմ գիտեք նաև, որ հեղափոխությունները մաշվում են հենց անավարտ պատմություններով։ Եթե կցանկանաք, Սևանը փրկելն այսօր համարժեք է պետության ու նրա կառավարիչների ճակատագրին,

քանի որ անհնար է աշխարհում եզակի քաղցրահամ ծովից, իսկ մենք և մեր գրականությունը Սևանն այդպես են անվանում, քամել և հարստություն ու զվարճանք, և միաժամանակ մեր հույսի ջուրը սարքել աղբահոր այդ հարուստների կղ կղանքը մարսող։ Ուստի տեր կանգնեք

Սևանը փրկողներին, եթե իհարկե պատկերացնում եք Սևանն անօրեն հոշոտողների դիմադրության աստիճանը․ մարտի 1-ի գործը վատ օրինակ չէ, պահեք աչքի առաջ։ Ինչ է, գաղտնիք է, որ պետությունը հզոր է, երբ տեր է կանգնում իր դա տախազին ու դա տավորին․

չկանգնեք, նրանք, չկասկածեք, պատրաստ են կատարել հին տերերի պահանջները, ինչպես եղել է ոչ հեռու անցյալի ստր կատիրական ժամանակներում, երբ Սևանը գառան դմակի նման բաժան-բաժան էր արվում, ինչպես Երևանը, Ջերմուկը, Ծաղկաձորը․․․ Հաջողություն: Նվեր Մնացականյան

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *