Երեկ шռիթ ունեցա և հանդիպեցի Պարոն Սուրեն Պապիկյանին․ դիմանանք մինչև Նոյեմբերի վերջ և․․․Հայկ Թորոյանի ուշագրավ գրառումը

Ժողովուրդ ջան, երեկ առիթ ունեցա և հանդիպեցի մեր հարգարժան Պարոն Սուրեն Պապիկյանին. բավականին ջերմ և անմիջական զրույց ունեցանք։ Պարոն Պապիկյանին 1-ին անգամն էի տեսնում, ասեմ այն, որ պարոն Պապիկյանի մասին մնում եմ նույն կարծիքիս, որ նա բավականին խելացի, համեստ և շատ անմիջական մարդ է։ Ժողովուրդ ջան, ես երբեք

կեղ ծավոր գովաբանությամբ չեմ զբաղվել ու երբեք էլ չեմ անի, եթե մի բան իմ սրտից չի բխում, ինձ մոտ գրել նույնպես չի ստացվում։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Թորոյանը։ Պարոն Պապիկյանի հետ երկար զրուցեցինք, չնայած իր երիտասարդ տարիքին, նա ավելի բանիմաց է, քան երևում է հեռուստաէկրաներից այնկողմ, կարճ ասեմ, երանի Վարչապետ Փաշինյանին և մեզ բոլորիս շրջապատեր ևս հինգ Սուրեն Պապիկյան և

այդ ժամանակ վստահ կասեի, որ Հայաստանը հաջորդ տարի Սինգապուրին կգերազանցեր.. Ինչևէ, այսքանով եզրափակեմ իր մասին այժմյան գովեստիս խոսքը, քանի որ կարող եմ ժամերով միայն դրական բնութագրել, ավելացնեմ նաև այն, որ Աստված տա երբեք Պարոն Պապիկյանից բացասական ոչինչ չլինի և ես էլ, դուք էլ, միշտ գովերգենք… Հիմա իմ սիրելի ընկերներ և հայրենակիցներ ջան, ամեն բան չի, որ կարող եմ գրել և հանրայնացնել, բայց ես Պարոն

Պապիկյանի հետ զրուցելով իրեն ենթակա ոլորտների և դրանց առաջիկա աշխատանքների վերաբերյալ , բավականին դրական լիցքեր ստացա։ Ես վստահում եմ նրան, որ չեմ սխալվում և Աստված չանի, որ սխալվեմ, երբ վերջերս համառորեն պնդում եմ, որ ՀՀ-ում ամեն բան շատ լավ է լինելու քան մենք պատկերացնում ենք, հավատացած եղեք… Ժողովրդի թիմը, Փաշինյանի Գլխավորությամբ երբ գալիս էր իշխանության, մեզ չէր ասում, որ 1-2 տարում Հայաստանը դրախտ է դառնալու, «կոռոնավիռուսը անկանխատեսելի էր նաև ողջ աշխարհի համար» Փաշինյանի ԻՄ ՔԱՅԼԸ Դաշինքը,

հինգ տարվա համար ստացել է ընտրողների 70.5% քվե, եկեք օգնենք և այդ հինգ տարին միայն աջակցենք, որից հետո մենք կտանք մեր գնահատականը, նա ինչ արեց, ինչ չարեց, ինչի արեց, ու ինչի չարեց, Ֆիլմը չես կարող կիսատ թողնել և անջատել հեռուստացույցն ու ասել, որ ֆիլմի հերոսը, ինչո՞ւ հր եշին չս պանեց.. Հայեր ջան, անարդարությունների

ու սաբ ոտաժնիկների մասին միշտ էլ ասացեք, անկախ նրանց ով լինելուց, սակայն միաժամանակ Ձեր իշխանության թիկունքը պինդ պահեք… Ավելացնեմ այն, որ վերջին շրջանում բազմիցս ասել եմ, դիմանանք մինչև Նոյեմբերի վերջ, քանզի ես համոզված եմ ու հավատում եմ, որ կտրուկ քայլեր են տեղի ունենալու։ Հ.Գ. Ժողովուրդ ջան, անկախ ամեն բանից, ես ում հետ կհանդիպեմ, ում հետ կճաշեմ, ում հետ կսրճեմ ու մտերիմ հարաբերություններ

կունենամ, միևնույնն է, ես Ձեզ նաև դա եմ բազմիցս ասել, որ ես անկախ եմ, ու չկա որևէ մեկը, ով կարող է ինձ լռեցնել կամ խոսեցնել, եթե անգամ հարազատ եղբորս արարքներում նկատեմ ինչ-որ բան, որը կարող է վնա սել հանրության ընդանուր շա հին, ապա նա արժանանալու է իմ քննադ ատությանը, ընդհուպ մինչև հրաժ արականի պա հանջին։ Մենք բոլորս անցողիկ ենք, երկիրն ու հայրենիքը մնայուն.. Դուխով հայեր ջան, ՀԴՄ-ները չմոռանաք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *