Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Քոչարյանն ասում է «իմ կառավարման ժամանակ PR-ի ժամանակ չեմ ունեցել, կատարածս աշխատանքը չեմ լուսաբանել, չեմ հանրայնացրել, չեմ գովազզդել»: Նախ սկսենք նրանից,
որ Քոչարյանի իշխանազ ավթման տարիներից նույնիսկ տասներկու տարի անց՝ մինչ այսօր «ԾԻՏԻԿ», «ԲՄԲՈՒԼ», «ՃՇՏԻ ԽՈՍՔ», «ՃԻՇՏԸ ՄԵԿՆ Է», «ՌՈԲԻԿ ՀԵՐՈՍ», «ՎԱՌՉԱՊԵՏ ՌՈԲԻԿ» ու նմանատաիպ առնվազն ծիծաղելի անվանումներով ֆեյսբուքյան էջերով թի րախային գովազդի տակ ներկայացվում է Քոչարյանի նույնիսկ կիսատ-պռատ թողած պրոյեկտները,
իսկ գույք պարտքի դիմաց հակապետական ծրագրի շրջանակներում ծավալած գործունեությունը ներկայացվում է որպես հերոսություն: Նմանատիպ էժան ու անիմաստ PR-ից զատ տարիներ շարունակ ակտիվ գործել է Քոչարյանի կայքը՝ 2rd.am-ը: Հայաստանի ղեկավարներից
զատ Քոչարյանից որևէ մեկը անձնական կյանքը ու գործունեությունը լուսաբանող կայք երբևիցե չի ունեցել։ Ստացվում է, ասել թե PR չի արվել կամ չի արվում, նույնն է, թե ասել մածունը սև է: Այս ամենից զատ ամենքն են հիշում, թե ինչ էր կատարվում Քոչարյանի իշխանազա վթման տարիներին, ինչպես էին հետապնդում քաղաքական այլախո հության համար,
ինչպես էին վարվում Քոչայանի գործունեությունը քննադատողների հետ, թե ինչ արեցին հանուն արդարության փողոց դուրս եկած քաղաքացիների հետ, ինչպես թափվեց անմեղ անձանց ար յունը…
Ինչ է, Քոչարյանի ժամանակ մեկը կարո՞ղ էր ասել է, որ աչքի վերևը ունք կա, կտային գլուխը կջարդեին, ունեցածն էլ ձեռքից կխլեին։ Հեռու մի գնացեք, դա այն նույն Քոչարյանն է, որի կարգադրությամբ փակվեց «Ա1+» հեռուստաընկերությունը: Թե բա PR չեմ արել, Սերժը կասեր «Իյա, իրո՞ք…»։