Շանթ Մկրտչյանը գրում է.
Նիկոլը և մենք: Հեղափոխությունները բոլոր երկրներում էլ անում են հեղափոխական առաջնորդները, իսկ ժողովուրդը մասնակցում է հեղափոխությանը:
Մեր ժողովուրդը վերջի քսան տարում շատ է ընդվ զել իշխանություների դեմ, այլ առաջնորդների հետ, սակայն արդյունք չի եղել:
Նիկոլի շնորհիվ հեղափոխությունը հաղթեց: Նիկոլի շնորքն է, որ նա հեղափոխություն իրեն չվերագրեց, այլ ներշնչեց ժողովրդին, որ միասին արեցինք հեղափոխությունը, բարձրացրեց ժողովրդի դուխը: Մենք նրան վստահեցինք պետության ղեկը, որ էս երկիրը երկիր սարքի:
Մենք նրան տվել ենք ոչ թէ 0-ից պետություն կառուցելու շանս , այլ շատ մեծ մինուսում գտնվող վիճակում՝ թա լանված երկիր, արտաքին մեծաքանակ պարտքեր, թույլ տնտեսություն, տնտեսության մո նոպոլիա, սա րսափելի ճանապարհներ, պետական նե խած ռեժիմ, ոչ լավ զի նված ու զինվորի հոգսերը չհոգացող բանակ, կո ռուպացված երկիր ու մտածողություն, Արցախյան չլուծող խնդիր, պա տերազմի մշտական վտանգով:
Նախկինների կողմից կազմված երկարաժամկետ պայմանագրեր, և պարտավորություններ ոչ միշտ ձեռնտու մեր երկրին, նրա դեմ պա յքարող հների խումբ, թշ նամական օլիգարխների խումբ, հեղափոխությունից օբ իժնիկների ո հմանկ, Կեղծվող ընտրություններ, թշն ամական հեռուստաալիքներ ու մեդիա դաշտ, սար սափելի սահմանադրություն ու օրենքներ, նախկինում կատարարված ու չբացահայտված բազում հան ցագործություններ, ու
սեփական պետության մասին չհոգացող ու իր հարկերը չվճարող հասարակություն:
Այս ամենին էլ այս տարի ավելացավ վիրուսը ու համաշխարաին տնտեսական ճգնաժամը: Դե կառավարի՛, դե
լուծի այս բոլոր խնդիրները , դե սարքի՛ օրինական երկիր: Բա խելացի մարդը սենց բեռի տակ կմտներ՞ ու հանուն ինչի՞: Հանուն մե՛ր ժողովրդի ու մեր պետության: Ն. Փաշինյանը սկզբից ստեղծեց կու ալիցիոն կառավարություն և կարճ ժամանակում կարողացավ ժողովրդին տալ արդար ընտրելու իրավունքը: Ընտրություններում ստացավ ժողովրդի քվեն ու 2019թ-ի հունվարին ստանձնեց վարչապետի պաշտենը՝ հինգ տարում երկիրը կառուցելու գործին: Դեռ շատ շուտ է ամբողջական գնահատական տալու,
սակայն արդեն պարզ է, որ երկիրը չի թա լանվում, տնտեսական մոնոպոլյաները վերացված են, բանակը անհամեմատ լավ է զի նված, զինվորի սննդի հարցը լուծվել են, ունենք ռա զմական հաղթանակ, սիստեմավորված կո ռուբցյան վերացել է, ճանապարհները նորոգվում են, օրենքները փոխվում են, նոր սահմանադրություն է մշակվում, պետական համակարգի կառուցվացքային փոփոխություներ են եղել,բազում հան ցագ ործություներ բացահայտվում են, մի քանի գործ, արդեն հասել են դա տարան: Կարևորը, Ն. Փաշինյանը չի կորցրել կապը ժողովրդի հետ, ու շատ հարցերում օրինակ է
հանդիսանում, սկսած հայկական արտադրության հագուստ օգտագործելուց, վերջացրած իր միակ զավակին, ոչ թէ ՀՀ-ում մի ապահով տեղ ծառայության տեղավորելուց, այլ Արցախի առաջնագիծ ուղարկելուց:
Այժմ հները իրենց շներով դժգոհ են ու քննադատում են: Հները սրբություն չունեն, ամեն սուտ հորինում են, որ հեղինակազրկեն ձեր հեղափոխության առաջնորդին:
Հայեր բա դուք, դու՞ք էլ էք դժգոհ: Ախր ինքը ձեր համար է ամեն ինչ անում:
Հո՞ ճո ռտ չեք վարձել, որ համ աշխատի, համ էլ վրեն մունաթ գաք: Ախր ինքն էլ ձեզանից մեկն է, ձեզ դրեք իր տեղը: Հները ցանկանում են, որ ժողովուրդը հիասթափվի ու հուսահատվի:
Ընկերներ ջան, վախենում էք, որ հները ձեզ կասեն զո մբի, նրանց կարծիքը ձեր համար էական է՞, դրա համար դուք էլ էք սկսել քննադատել՝ թէ էս չի անում, էս է ուշացնում: Հնարավոր է ինչ որ բան էլ ուշանում է, ինչ որ տեղ էլ չի ստացվում, հետո՞: Ինքը էդ խնդիրները չի բարձրաձայնում, ինքն էլ չէ՞, գիտի դրանց մասին, գրում էք ու՞մ համար, դուք գրում էք, որ ձեր ընկերները կարդան, ու ով ապելի վա տավեղյակ է ամենից, ում հավատը թուլացրել են հները, իրենց կեղծ լուրերով, ու ուզում գոնէ ձեր
էջից իմանա իրական պատկերը, դուք նրանց ու՞ղարկում էք հուսահատության գիրկը: Թէ՞ ուզում էք, Նիկոլը իր անելիքները թողնի, մտնի ձեր էջերը կարդա, վերջնական հիա սթափվի, Սերժին հետ կանչի, ասի, Դու ճիշտ էիր, ես սխալ, էս ժողովուրդը արժանի չի օրինական երկրի ու արժանապատիվ ապրելու…Ես գնում եմ, արի թա լանդ շարունակի…