Արմինե Մելքոնյանը գրում է.
Բա Նիկոլ ջան , կյանքը անկանխատեսելի է։ Նրանք ովքեր ժամանակին գոռում էին ,,Նիկոլ վարչապետ,, այսօր գոռում են `,,Նիկոլ հեռացիր,, ։ Եթե անկեղծ երևի 1-ին անգամ քո համար նեղվեցի։
Էդ հսկա քաղաքականությունը հաճախ հասարակ մարդկանց համար անըմբռնելի է լինում , սակայն չէ, բոլորը պետք է հեղինակավոր կարծիք հայտնեն։ Ով գիտի ,թե էսօրվա դատավորների ընտրությունը հեռանկարում ինչ ունի։ Սակայն դու էսօր քո հպարտ քաղաքացիներին
հիասթափեցրեցիր , էսօր գիտակցեցիր, որ բանակի սնունդով ու ասֆալտով միայն աչք ես փակում , իսկ պետությունը նախ և առաջ արդարադատության կարիք ունի , դա էլ ձախողեցիր։ Կրթությունը , առողջապահությունը , այսօր արդարադատությունը ,,,
Վաղը ինչի՞ն սպասենք … Իսկ քո կողքին կրկին քեզնով պաշտոնի եկած խեղկատակները վաղը քեզ 1-ինն են լքելու ։ Այդժամ անակնկալի կգաս, որ քո կողքինները դարձել են այլ թայֆական , սակայն ուշ կլինի ։
Ու այսքանի ֆոնին մի գրամ չեմ ափսոսում ,որ քո հետևից եկել եմ , ես քեզ վստահել եմ ,,,