Ռեգինա Պրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
Այժմ քաղաքագետ են բոլոր նրանք, ովքեր բերան ունեն եւ պարտադիր ֆեյսբուքյան օգտահաշիվ։ Քաղաքագետների մի այլ տեսակ էլ կա։ Էն որ նախկինում բերան ունեին, սակայն խոսելու ձևը չգիտեին։
Հետո սրա ու նրա գրելաոճին ծանոթանալով ու մի քիչ սրա ստատուսից պոկ ռտելով մի քիչ էլ նրա ստատուսից քե րելով հեղինակավոր կարծիք կազմել սովորեցին հետո էլ ոչ մի տեղ խցկվել չկարողանալուց հետո դարձան մեծն քննադատներ։
Քննադատողներիդ կրթությունն է ինձ հետաքրքրում, անցյալը ու որտեղ եք աշխատում և ինչ շրջանակների հետ եք շփում ունեցել, որ ինչքան ուժ ունեք կու յս եք ու իբր նախկին շա ն ծնունդներից և ոչ մեկի հետ կապ չեք ունեցել։
Ուղղակի Փաշինյանի քրտինքը սրբող ու միկրոֆոն բռնող երիտասարդների տեսակ կար, որ մտածում էր Փաշինյանի թիմակից երիտասարդներից ինչով է պակաս, որ մի պաշտոն էլ իրեն չտան։ Մանավանդ, որ այդքան նվիրված ստատուսներ է գրում եւ իր քրտնակ ոլոլ լայվերով էն մի քանի հազար հոգի հետևորդների ականջներին նստում։
Էդ ջրոտ բերանով լայվիստների լայվերը քառասուն օր տևեց գողի ու էն բանի նման։ Ողջ կյանքում ծնողների հաշվին ապրած, արդեն ընտանիք կազմած կամ նաև չկազմած ձրիակերների կույտը պաշտոնի ակնկալիքով էր Փաշինյան պաշտում։ Երբևէ որևէ պետական հաստատությունում չաշխատած և որևէ ֆիզիկական աշխատանք չկատարած լակո տները և լուկուտները կարծում են, թե մի քանի հազար հետևորդ ունենալը նշանակում է որ իրենք են երկրի պորտալարը։
Ամոթ ունենայիք հաշվեհամարներ չէիք բացի ու ժողովրդին չինական կտերով կերակրեիք, թե բա մեզ գումարով աջակցեք, որ լավ պայքարենք ձեր համար։ Տո դուք սկի ձեր կնանիքի համար չեք կարող պայքարել այ ճիվ աղներ։ Մեզ համար պայքարողներիս տեսեք։ Ժողովորդը փառք Աստծո լավ էլ բիթի է երբեմն ու գումարով ստատուս գրողների պայքարին չի մնացել։
Մի հատ ուրիշ տեսակ էլ կա՝ էն որ ընդդիմադիր դեռ չի դարձել, սակայն աչքը իշխանության աթոռին է։ Այդ տեսակը Փաշինյանին գովերգելով Փաշինյանի աջակիցների համակրանքին արժանացավ, որ հարմար առիթին կեղտ ման գա ժողովրդին ծածուկ և ինչու ոչ նաև անթաքույց տրամադրելով իշխանությունների դեմ։
Սահմանադրական դատավորների ընտրությունը երեկ ամբողջ համացանցում խուճ ապ էր առաջացրել։ Ուղղակի տասնյակ մարդիկ էին իրոք մտահոգ։ Մնացածը իրենց ծրագրածն էին ստատուսով սղացնում ու մարդկանց տրամադրում արդեն ոչ թե Փաշինյանի դեմ, այլ ամբողջ խմբակցության։ Ես ՍԴ դատավորների ընտրության վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող, որովհետև չեմ տեսել նրանց աշխատանը։ Ձեզ էլ խորհուրդ կտայի ոգևորեիք այլ ոչ թե կոտրեիք ու տրամադրեիք արդարության դեմ։ Խորհուրդ կտայի նաև իշխող խմբակցության պատգամավորների մասին խոսելիս հարգալից գտնվեիք։
ԵՒ առհասարակ ես այդպես էլ չհասկացա, թե այդ ով էր ժողովրդի Սահմանադրական դատավորի թեկնածուն, որը որ ի միջի այլոց պարտավոր է տասնհինգ տարի Հայաստանում աշխատած լինել։ Նոր կադրեր կներեք ծնել և մեծացնել հնարավոր չէ անգամ նորացված տեխնոլոգիաների միջամտությամբ, դե այնպես, որ նախկինների հետ կապ ունեցած չլինեն։
Եթե Սահմանադրական դատարանի դատավորի ձեր թեկնածուն էլ գլխավոր դատախազի ձեր թեկնածուների նման է՝ դե էն որ մեջքի հետևում մա հեր ու գո ղություններ ունեն՝ ապա լավ կանեք վստահեք Ազգային ժողովի կայացրած որոշմանը ուվհետևելով կատարված աշխատանքի ընթացքին, նոր դատողություններ անեք: