Լսեք , ամոթ է : Երեկվանից տարածում եք այս կոլաժը , համեմատականներ անցկացնում : Գոնե երեխաների վրա մի փիառվեք: Շղթայակապ ստ րուկների նկարը մեր հասարակության քսանհինգ տարվա ապրած կյանքն է ՝ առանց ընտրության իրավունքի , առանց արդար դա տական համակարգի , առանց սոցիալական հավասարության եվ
այլն եվ այլն: Ալիքները մի խառնեք: Ես անձամբ դեմ եմ դպրոցներում երեխաների դիմակ կրելուն , այն հստակ պատճառով , որ յուրաքանչյուր օր երեխաները դպրոցից հետո բակերում առանց դիմակների խաղում են , շփվում իրար հետ : Յուրաքանչյուր բակում նույն պատկերն է: Չգիտեմ , թե որքանով է արդարացված դիմակների կրումը դպրոցներում ,
բայց սա ներհայաստանյան խնդիր չէ: Ֆրանսիա , Իսպանիա , Անգլիա , Գերմանիա , Հունաստան….համարյա ամբողջ Եվրոպայում , ԱՄՆ-ում դպրոցներում դիմակ կրելը պարտադիր պայման է , հակառակ դեպքում դպրոց չեն թողնում : Հա՜ , ձեր տրամաբանությամբ նրանք բոլորը ստա հակներ են , անգրագետներ , միտումնավոր
ուզում են իրենց երեխաների առողջությունը վնասեն…Մի բան գրելուց առաջ խնդիրն ուսումնասիրեք մի քիչ , քարե դարում չենք ապրում: Բերում եք մի բժիշիկի փաստարկ , կողքին չեք դնում այլ մասնագետների տեսակետները… Դժվար հասկացողների համար կրկնվեմ՝ ես ինքս դեմ եմ դպրոցներում դիմակ կրելուն , բայց ձեր ընտրած պայքարի ձևն ու մեդոթները զզվելի են…