Ավագ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՙՙԲան չի փոխվել ՙՙ շարքից… Ոչ մեկիս էլ գաղտնիք չէ,որ մինչև ՙՙՆիկոլի թիվըՙՙ բանակում հանդիպում էիր այնպիսի լուրջ առողջական խնդիրներով տղաների,որ բառիս բուն իմաստով,մարդու մազերը բիզ-բիզ էին կանգնում ՝ էլ տեսողության,էլ լսողության,էլ մտավոր,էլ չգիտեմ ինչ արտաքինից չերևացող խնդիրներ….
Գրիգորը մեր զորամասում էր ծառայում,բոլորս էլ ճանաչում էինք,գիտեինք նրա առողջականի վերաբերյալ,զինվորներից ոչ մեկը ոչ նեղացնում էր,ոչ էլ կոպտում… Մի անգամ,առավոտյան,երբ իրենց վաշտը զբաղված էր տարածքի մաքրությամբ,վաշտի հրամանատարը ասում է էս արեք,էն արեք,Գրիգորը դառնում է կապիտանին,թե
— Տենց ով ասես կարա ձեռները ջեբը հրամայի,բանն էն ա, դու էլ կռանաս,մի թուղթ վերցնես…
Մեր գնդի շտաբի պետը տարիքով,ռուսական բանակի գնդապետ էր ՝ Պապին.Մի օր էլ,երբ պապին շտաբի մոտ,նստարանին նստած խոսում էր սպաների հետ,նրան մոտեցավ Գրիգորը — Պարոն գնդապետ,օրինակ խի՞ զորքին արդեն 3-րդ օրն է,սիգարեթ չեք բաժանում. -Դե հասկանու՞մ ես Գռիգոռ,պետությունը հարուստ չի,այդքան փող չունի,որ ամեն օր զինվորներին ծխախոտ բաժանենք.
— Փող չունեք,էսքան տանկ ունեք,մեկը ծախեք,զորքին սիգարեթ առեք… Գուցե ծիծաղեինք,գուցե հումորի տայինք,եթե այս ամենի ետևում չտեսնեինք սոսկալի իրականությունը.
Գրիգորները շատ էին մեր բանակում,իսկ պատկերացրեք,որ կռի վը սկսվում է,Գրիգորին,զենքը ձեռքին տանում են դիրքեր ՝ պատերազմ,ու գրիգորները պետք է սահմանը պահեն,պաշտպանվեն ու հար ձակվեն,ընկերոջ թիկունքը պահեն,վիրա վոր ընկերոջը պետք է կր ակի գոտուց հանեն,հրաման կատարեն…
Պատկերացրեցի՞ք… ես էլ չէ… Իսկ այդ ժամանակ,այն պոռճի թուլեքը,ում փոխարեն գրիգորներին ՙՙզորակոչելՙՙեն բանակ,վերջին զանգին պապաների նվիրած ջիպերով կայֆեր-կայծեր են անում,էլ չասեմ,որ ամիսը մեկ էլ ՀՀ քր օրենսգրքի 138-րդ հոդվածով նրանց մեղադ րանք էր առաջադրվում..
Նկարում,իմ հարևանի տղան է ՝ սեփական դիմումի համաձայն մեկնեց Արցախ,ծառայության.Երևի կհիշեք այն դեպքը,որ հավաքակայանում, հայրը ասում էր,թե տղան խնդիրներ ունի,իսկ տղան լաց եղավ,թե _ պապ,լա՜վ էլի,ի՞նչ խնդիր,ինչու՞ ես ընկերներիս մոտ ինձ խայտ առակ անում…
Մի 2-3 ամսից ,բազմաթիվ լուրջ բժշկական հետազոտումներից,հոսպիտալում բուժվելուց հետո երեխային զորացրեցին… Հիմա էլ եք ասում ՝ բան չի փոխվել չէ՞…
Որովհետև դուք էն մարդիք եք,որ ասում եք ոչ մի սոցիալական ծրագրից չեմ օգտվել,թոշակս ընդամենը 3 հազարով է ավելացել,երեխայիս ուսման վարձը չի զեղչվել,մեր փողոցը չի ասվալտապատվել,տանս կռիշի ծակ շիֆեռը չի փոխվել,ախպորս տղեն Կռիվոյ Ռոգում պահեստապետ էր,Նիկոլին լսեց,եկավ Հայաստան,այժմ պահեստապետի գործ չեն տալիս…
Ողբամ ձեր վիճակը,թշվառներ… Սակայն մի բան կա, որ չեմ կարող չհամաձայնվել ձեզ ետ ՝ այո՜,բան չի փոխվել,ինչպես ՏԳԵՏ եղել եք,այդպիսին էլ կա՜ք,մնացել եք….Ջիվանին կասեր ՝ ՙՙ Խելքի աշեցեքՙՙ