Ա՜յ քեզ բան, իսկ ինչի՞ համար էր հեղափոխությունը, որ այսօր․․․ Մայիս Սաֆարյանի կոշտ և դիպուկ գրառումը ներկայիս իշխանությունների գործունեության մասին

Ա՜յ քեզ բան, իսկ ինչի համար էր հեղափոխությունը, որ այսօր․․․ Մայիս Սաֆարյանի կոշտ և դիպուկ գրառումը իշխանությունների հասցեին
Մայիս Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ Դեմագոգիայի նոր բարձրունքներ են «հաղթահարում» մեր ընտրյալները, այս անգամ արդեն Սահմանադրական դատարանի նոր

դատավորների ընտրությունից հետո։ Իմ քայլականները ասում են, թե ձևավորում են այնպիսի ՍԴ, որը չի ասոցացվի նոր քաղաքական համակարգի քմահաճույքին, նախկինը փոխելով նորով։ Ա՜յ քեզ բան, իսկ ինչի՞ համար էր հեղափոխությունը։ Է, նույն տրամաբանությամբ էլ կարող էիք ԱԺ-ի ի նոր ընտրություններ չիրականացնել, կամ հետ վերադարձրեք

Աղվան Հովսեփյանին, Արմեն Աշոտյանին, Գալուստ Սահակյանին, Մենուային կամ էլ «մեր հիտլերին» նշանակեք Պաշտպանության նախարար, նրանք տվյալ համակարգի հետ բացարձակ կապ չունեն։ Հա, Վ. Հարությունյանին էլ վերադարձրեք ու դարձրեք մարտիմեկյան գործով տեղի ունեցող դատավարության գլխավոր մեղադրող։Հ. Գ. Ո՞վ

կարող է բացատրել, թե ինչպես պատահեց, որ մի տարի մեծամասնության կողմից մերժված թեկնածուն այսօր ստացավ այդ մերժողների 100 տոկոսանոց աջակցությունը, ինչը կամ ով էր փոխվել՝ թեկնածու՞ն, ընտրողնե՞րը, թե՞ համակարգն ու մտածողությունը… Իսկ միգուցե ժամանակը կամ իշխանությունը փոխեց ամենքին…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *