Շանթ Մկրտչյանը գրում է. Նիկոլը: Շախմատային խաղ:
Երեկվա Ազգալիս ժողովում ՍԴ թեկնածուների ընտրության և Ֆեյսբուքյան արձագանքների մտածմունքների ազդեցության տակ քնեցի, և երազ տեսա: Երազիս ինչ-որ անչափ կարևոր շախմատաին խաղ էր, ժողովուրդը որոշել էր, որ իր կողմից, որպես ամենալավ շախմատիստ Փաշինյանը պետք է խաղա: Խաղը գնում է, իսկ ժոովուրդը հավաքված նայում, է խաղին: Քիչ ուշ ժողովրդի մեջից սկսում են տր տնջալ, թէ ինչի է
Նիկոլը ամեն քայլից առաջ այսքան երկար մտածում, ինչի է խաղը էսքան երկար տևում: Նիկոլը ամեն քայլից հետո դիմում է ազգին, թէ շախմատը երկար խաղ է, որ ժամացույց կա, ամեն ինչ օրենքի սահմաններում է, որ համբերեն մի քիչ: Նորից ինչ-որ մարդիք սկսում են, թէ որ իմանայինք որ էսքան երկար պիտի լիներ, Նիկոլին չէինք բերի, ես որ լինեի, արդեն վաղուց հաղթել էի, հենց խաղի սկզբից շախմատի տախտակով կտաի
հա կառակորդի գլխին: Սակայն մեծամասնությունը պաշտպանում է Նիկոլին: Խաղակեսին գալիս է մի պահ, երբ Նիկոլը իր խաղային դիրքը ամրապնդելու, դիրքային առավելություն ստանալու համար, որը կբերի կարևոր ֆիգուր վերցնելուն, պե շկա է զոհաբերում: Ու միչև սպասում է հակառակորդի քայլին, ժողովուրդը ավելի ուժգին բողոք է սկսում, թէ տեսաք ինչ է անում, կարողա չի՞ տեսնում, որ զի նվոր է տալիս, էս դիտավորյալ է անում,
որ մենք իրենից հիասթափվենք, էսքան սպասում էինք, էս էլ վերջին կաթիլը: մի քանիսը ասում են, կարող է ինքը չգիտի, որ պեշկա տալը վնաս է, երևի իր թիմակիցները իրեն ճիշտ չեն ասել էս մասին: կողքից էլ ասում են, վերջ, ինքը դա վաճանեց մեր ընտրությունը: իհարկե շատ կան մարդիք, որոնք հավասարակշռված դիտում են խաղը, և ասում, զզ վցրիք թողիք, թողեք էս մարդը խաղա իր սկսած խաղը, եթե վստահել ենք, թողեք ավարտին հասցնի իր գործը, չեք հավանում, մյուս խաղին ուրիշ շախմատիստ
կընտրեք, հետո ասեք իրանից հզոր շախմատիստ մենք ունենք՞, անունը նշեք: Բողոքավորներն էլ թէ դե դուք զո մբի էք, սեփական կարծիք չունեք, Նիկոլի ինչ ասի պետք է անեք, մեկ ուրիշը թէ, վերջ, էլ էս խաղը ինձ հետաքրքիր չի, ես գնում եմ նրա օգնականների հրաժարականը պա հանջեմ: Կողմնակիցները ավելի շատ են, սակայն քանի որ նրանք լուռ հետևում են խաղին, իսկ դժգոհները գո ռգոռում են, ստեղծվում է սխալ կարծիք, թէ ընդանուր դժգոհություն կա, մի քանիսն էլ գո ռում են, թէ մենք
ենք իրեն ընտրել, ինքը յուրաքանչյուր քայլից առաջ պետք է մեզ հարցնի, նոր քայլ անի: Նիկոլը գլուխը բռնաց տախտակի դեմ նստած է, չգիտի ինչ անի, ժողովրդին բացատրի, թէ ինչի է ժեր տվա տալիս խաղաքարը, որ մի քանի քայլից հսկա առավելություն կստանա ու կհաղթի, հա կառակորդն էլ կլսի, կհասկանա, պե շկեն չի վերցնի, կամ կվերցնի, սակայն հակաքայլեր կանի, ինքը կկորցնի առավելությունը ու հաղթելու շանսերը, ոչինչ չասի, մարդիք համբերություն չունեն, ոչ թէ մինչև խաղի վերջը տեսնեն, նոր եզրակացություն անեն, այլ յուրաքանչյուր քայլից հետո գոնե մի քանի քայլ
համբերեն նաեն, որ գիտակցեն նախորդ արած քայլերի իմաստը, առանց այդ էլ ոչ մի շախմատիստ այդքան չի շփ վում, չի կիսվում իր քաղաքացիների հետ, ինչքան ինքը… Արթնացա երազից, ու միանգամից երկու բան մտածեցի, ինչ լավ է, որ ոչ թէ ժողովուրդն է արել հեղափոխություն ու Նիկոլին բերել իշխանության, այլ Նիկոլն է սկսել ու առաջնորդել հեղափոխությունը, իսկ ազգը նրան միացել է ու սատարել, ու այժմ Նիկոլը երկիրը
ղեկավարում է հեղափոխությունը հաղթանակած առաջնորդի տրամաբանությամբ, այլ ոչ ինչ որ մարդկանց բարյացկամության շնորհիվ: Հետո մտածեցի, ինչ լավ է, որ մեր ժողովուրդը երազիս ժողովրդի նման չի: Երևի կհարցնեք, թէ երազիս շախմատաին խաղը ինչո՞վ ավարտվեց, ո՞վ հաղթեց: Ասեմ հայեր ջան, ձեզանից է կախված ով կհաղթի, ձեր խորիմացությունից ու համբերությունից…