Դիտեցի ԿԳՄՍ նախարարի մամլո ասուլիսի՝ մանդատս վայր դնելու հարցին վերաբերող հատվածը․․․ Որոշել եմ հրավիրել նրան ուղիղ եթերում բանավեճի, որ մեկընդմիշտ փակենք այս հարցը և այն չվերածվի քաղաքական շոուի. հուսամ կգա ․․․ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային Ժողովի
պատգամավոր Արսեն Ջուլֆակայնաը, որը օրերս մանդատը վայր դնելու դիմում էր ներկայացրել Ազգային Ժողովի նախագաին՝ նշելով, որ պատճառը ԿԳՄՍ նախարարի հետ անհամաձայնություններն են զանազան հարցերի շուրջ: «Հանրությունը, իշխող քաղաքական խումբը, նրա ենթակայության
տակ գտնվող ոլորտների մասնագիտական համայնքները պետք է լսեն իրականությունը։ Շատ կցանկանամ բանավեճի ընթացքում կրկնի իմ մասով երեկվա արտաբերած կարծիքը։ Միգուցե հիշողությունն է կարճ, սակայն առնվազն պետք է տեղյակ լիներ, որ գոյություն ունեն դիմում/փաստաթղթեր, ելույթներ, տեսաձայնագրություններ և այլն։ Համոզված եմ, դրանից
հետո դժվար գտնվեն մարդիկ, ովքեր կմեղադրեն ինձ չպայքարելու կամ ոչ բավարար պայքարելու մեջ․․․ Ես չէի ցանկանում, նա ստիպեց: Հ․Գ․կնախընտրեմ բանավեճն անցկացնել որոշ ժամանակ անց, որպեսզի այն չկապվի տվյալ նախարարին վերաբերող քաղաքական ուրիշ ու ժերի և շրջանակների կողմից նախաձեռնած գործընթացների հետ»,-գրել է մարզիկ պատգամավորը: