Արթուր Միրզոյանը գրում է․
Խորը հիասթափված եմ: Կառավարությունի՞ց…իհարկե ո՛չ: Հիասթափված եմ մարդկանցից,որոնք այդքան անհեռատես չեն ու չափից դուրս նյութապաշտ են: Դուք ոչ միայն հեռատես չեք, այլ առհասարակ կույր եք, և բնության օրենքին համաձայն, եթե մի զգայարանը բ թանում է, զգայարաններից մեկը կամ մի քանիսը սկսում են ավելի լավ գործել: Ձեզ մոտ զարգացել է համի ու հոտառության զգայարանը,որով և առաջնորդվում եք:
Դուք չեք տեսնում բարեկարգվող ճանապարհները, որոնցից շատերը ասֆալտի երես չէին տեսել դեռ սովետական վախտվանից, դուք չեք նկատում վերանորոգվող դպրոցներն ու մանկապարտեզները, հիասքանչ սնունդով ապահովված բանակը, փոխարենը զգում եմ պիցցայի հոտը, մակարոնով ու ձեթով տոպրակի հոտը, դուք ձեր ստամոքսով ու գրպանով առաջնորդվող երևույթներ եք, դուք առհասարակ դադարել եք մարդ լինելուց: Ձեզ երբեք
էլ մարդու տեղ չեն դրել. ընտրությունների ընթացքում դուք եղել եք ձայն, ցույցերի ընթացքում ստվար ամբոխի գլխաքանակ: Եթե կարծում եք ,թե ձեզ մակարոն տվողը մտահոգված է ձեր ընտանիքով, ձեզ աշխատանքով է ապահովել ,հետևաբար սխալվում եք: Այդ դուք եք իրեն ապահովել աշխատուժով: Դու ոնց մի կերպ ապրել ես, այդպես էլ ապրում ես, մինչդեռ նա քո ու քո պեսների շնորհիվ
միլիարդներ է դիզել, որոնցով առնում է քո պեսների քվեն, որոնցով ձեզ ստիպում է դուրս գալ ցույցերի: Ժողովրդի ընտանիքների համար մտահոգված անձը չի կառուցի կազինոներ, որտեղ քայքայվում են բազմաթիվ ընտանիքներ, որտեղ մարդիկ մի թվի կամ գույնի շնորհիվ կորցնում են քրտինքով ձեռք բերածը՝ էլ ավելի հարստացնելով ամենահարուստին: Քանի անգամ է նա մտել ձեր մեջ, գրկել ձեր զավակներին, ձևական սիրել,
հետները նկարվել, խոստացել,որ խորհրդարան գնալուց հետո կպայքարի ժողովրդի ա րունը ծ ծող իշխանության դեմ, բայց ընտրություններից հետո նրանց հետ ստեղծել է կոալիցիա՝ դառնալով նրանց մի մասը: Եվ հիմա, այսօր կոչ է անում դուրս գալ փողոց ու պայքարել հանուն կրթության, հանուն ազգային արժեքների : Կրթության համը գիտի խելացի մարդը, ոչ թե անկիրթը, ազգային արժեքների գինը գիտի նա,
ով դրանք պահպանում է, ոչ թե բռ նաբարության համար դա տապարտվածը: Հենց ձեր նմանների շնորհիվ է այս երկիրը թալանվել, ձեր նմաններն են հինգ տարին մեկ անգամ 5-10.000 դրամով ծախվել, ձեր նմաններն են այսօր խանգարում երկիրը ճա հճից հանելուն,սակայն ես ու իմ նմաններս թույլ չենք տալու ձեզ: Մեր կամքը ամուր է քարից էլ, մեր ոգին հանձնվել չգիտի: