Արխիվս ամբողջությամբ Նաիրա Զոհրաբյանին տրամադրեմ երևի։ Գիտակցում եմ, որ արդեն բավականին ծեր է և հիշողության հետ խնդիրներ ունի տիկին Զոհրաբյանը, բայց մեկ-մեկ վատ չէր լինի թեկուզ զոռով ու շառով վերհիշելը, թե իրենց անցյալը, թե
իրենց անթույլատրելի բառապաշարը հնչեցված ԱԺ-ում։ Ճիշտ է պարոն ԱշոԾյանը էշ-էշ էր խոսում, սակայն տիկին զոհրաբյանի խմբակիցը երևի չպետք է իրեն թույլ տար նման արտահայտություն։ Զոհրաբյանը և իր թիմակիցները հաճախ են իրենց թույլ տալիս պատգամավորին ոչ հարիր արտահայտություններ և բղավոցներ,
երբեմն թութք ձեռք բերելու նախանշաններով, սակայն կարծես նաև մոռանում են հետո ու անմեղ կույսի դեմքով բողոքում, թե սաղ աշխարհի հալածվածները ու վիրավորանքներ կերածները իրենք են իրենց
ողջ թիմով։ Չէ, իրականում դա այդպես էր՝ բայց ՀՀԿ-ի ժամանակ։ Տիկին Զոհրաբյանը փիլիսոփայական բառարանը թևի տակ դրած ստատուսում բառեր արտատպելու փոխարեն ճիշտ կաներ ազատ ժամանակ նման շատ կարճ, սակայն բովանդակալից տեսանյութեր
աչքի տակով նայեր և մտածեր, թե այդ ինչպե՞ս ստացվեց, որ ԱշոԾյան Արմենի ու Արմենի քաղաքական պապա Սարգսյան Սերժի նվաստացումները ու ստորացումները այդքան շուտ կուլ տվեցին և նույնքան արագ էլ մարսեցին, որ նույն իրենց նվաստացնող ԱշոԾյանի հետ
մտերմիկ զրույցի էր բռնվել տիկինը՝ Արփինե Հովհաննսյանի ՆԵՐՔՆԱԶԳԵՍՏԻ շնորհանդեսին։ Իսկ այժմ պարզվում է իրենք սուրբ են և իրենց են միայն վիրավորում։ Այն էլ այն Զոհրաբյանն է բառապաշարի մասին խոսում, որի բառապաշարը իրեն մատնում է, որ Ծառուկյանի փոխարեն կարծես ինքն է срок отмотать արել!!!
Տեսանյութը ստորև՝