Բացառիկ լուսանկարներ և հետաքրքիր մանրամասներ Դավիթ Տոնոյանի գեղեցիկ ընտանիքից: ՀՀ Պաշտպանության նախարարության նախարար Դավիթ Տոնոյանն իր պաշտոնավարման ընթացքում հասցրել է սիրվել հանրության կողմից: Նրա գործունեության արդյունքները
նկատելի են և ակնառու: 53-ամյա նախարար Դավիթ Տոնոյանն ունի բավականին հարուստ կենսագրություն, աշխատանքային փորձ ու հրաշալի ընտանիք: Դավիթ Տոնոյանի կինը գեղեցկուհի Զարուհին է: Ամուսինը կատակով ընդգծում է, որ կինը
կգերադասեր իրեն որպես հաջողակ գործարար տեսնել: Նրանց գեղեցիկ ընտանիքում երկու զավակ է մեծանում՝ 1 աղջիկ ու 1 տղա: Էմիլիան ու Էդգարը ունեն բազում նախասիրություններ. Էմիլիայի ամենից
սիրած զբաղմունքը գեղարվեստական գրականություն ընթերցելն է: Հայրը խոստովանում է, որ ժամանակ առ ժամանակ վերցնում է դստեր գրքերից և մեծ սիրով ընթերցում, սակայն ժամանակը և զբաղվածությունը թույլ չեն տալիս նման սիրելի
զբաղմունքներով զբաղվել: Նախարար Դավիթ Տոնոյանը ունեցած շատ քիչ ազատ ժամանակը սիրով անցկացնում է սիրելի ընտանիքի անդամների հետ: Նա ցավով է նշում, որ ժամանակի սղության պատճառով չի հասցնում բավшրար չափով ուշադրության տրամադրել զավակներին, հետևել նրանց մեծшնալուն և այլն: