ԲՀԿ-ն կարծում է, թե 2015 թվականն է ու Հայաստանի ղեկավարը Ս. Սարգսյանն է, սակայն չի գիտակցում, որ․․․Մայիս Սաֆարյանի անչափ դիպուկ խոսքը ԲՀԿ-ականների գործունեության մասին

Մայիս Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՄԵՐ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ «ՊԵՐՃԱՆՔՆ ՈՒ ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ»․․․ Իրենց արմատական ընդդիմություն հորջորջող կամ այդպես ներկայացող ԲՀԿ-ին, Հայրենիք կուսակցությանը և Ազգային-ժողովրդական բևեռին կապում են ժամանակի շունչը չզգալու,հանրության իրական

տրամադրությունները չգնահատելու, իրենց հնարավորությունները գերագնահատելու դժբ ախտությունը։ Այսպես,ԲՀԿ-ն, որը գոյություն ունի ու առկա է բացարձակապես իր առաջնորդի շնորհիվ, դեռևս գիտի թե 2015-ն է ու ՀՀ-ի ղեկավարը Ս. Սարգսյանն է, որից դժգոհ է ու որին չի ուզում ազգի գերակշռող մեծամասնությունը։ԲՀԿ-ում

քաղաքականությամբ, իրականությունը քիչ թե շատ ադվեկատ ընկալող այն որոշ անհատները շատ ստ որ ու դաժան գտնվեցին իրենց շեֆի նկատմամբ։ Համավարակի ճգնաժամի ընթացքում , ամեն մի ստոր եւ տականքի լուտանքներին ,հայհոյախոսությանը, սպառ նալիքներին իշխանության խիստ զբաղվածության կամ արհամարանքի պատճառով արժանի հակահարված չստանալը, սրանք դիտեցին որպես իշխանության թուլության կամ խուճապի, վախճանի նշան, «օլիմպոսը» գրավելու համար, բոլորից առաջ ընկան ու հար վածի տակ դրեցին Գ.Ծառուկյանին։ Ու այժմ արդեն գործարար-առաջնորդը

հետ կանգնելու բոլոր կամուրջները այ րել է, իսկ դա նա կարող էր անել հեղափոխությունից անմիջապես հետո, հայտարարելով քաղաքականությունից հեռանալու, իր բիզնեսով զբաղվելու մասին, ինչպես արեցին Վարդանյան եղբայրները։ Սակայն ինքը չզգաց ակնթարթը կամ հակառակը համոզեցին իր կուսակցական ընկերները, որոնց պերճաշուք կյանքը ապահովված է միայն շեֆին ղազագիր ստորագրելու միջոցով։ Համողված եմ, որ Գ.Ծառուկյանը այժմ գիտակցում է դա, ինչպես նաև հասկացել է,

որ այժմ 2020 թվականն է, և իրեն չի հաջողվի անգամ մի քանի հազար մարդ հավաքել ,ուր մնաց իշխանափոխություն անել։ Եվ այժմ նրա ամեն մի քայլ իր օգտին չի, ի վերջո «ընկերները» կհեռանան, «բարձրյալները»՝կմոռանան, իրեն թողնելով մեն մենակ՝ դառը իրականության հանդիման։ Նույն պատկերն է Ազգային-ժողովրդական բևեռի, ավելի ճիշտ,« Սասնա ծռերի»մոտ։ Նրանք նույնպես ապրում են անցյալում ՝2016 թվականում, երբ ժողովուրդը իր աջակցությունն ու համակրանքն էր արտահայտում

ՊՊԾ գունդը գրաված մի շարք«ծռերի»։ Այստեղ նույնպես չեն հասկանում ,որ այդ ամենը միայն ի հեճուկս իշխող թալ անչի թուրքա-թաթարական, բռնա պետական ռեժիմին էր ու հիմա այդպիսի բաներ ժողովրդի մոտ չեն անցնի, այլ ամենախիստ որակումները կստանան, իսկ դա հասկանալու համար «Սասնա ծռերի» ղեկավարությանը շատ քիչ բան է պետք՝ ծանոթանալ իրենց մարտավարությունը, գաղափարախոսությունը կազմող , իրենց շուրջ հավաքված բևեռ ձևավորող մարդկանց մասին ժողովրդի մոտ ունեցած կարծիքներին։Մի փոքր այլ է,«Հայրենիքի» պարագան։ Այստեղ

նախկին ռեժիմը պարզապես հիմարացրեց իրենով հիացած, քաղաքական տարրական գիտելիքներ չունեցող, տրամաբանել,վերլուծել չկարողացող Վանեցյանին։ Սրան նույնպես ներշնչեցին այն միտքը, թե դու ժողովրդի սիրելին ես, կլինես նաև ընտրյալը եթե մի քիչ… պոռոտախոսես, իսկ որպեսզի իր անգրագիտությունը չբացահայտվի,խորհուրդ տվեցին ամբախ-զամբախ դուրս չտալ։Բայց դե դրա համար էլ է խելք

անհրաժեշտ։ Իսկ հիմա դատարկ հայտարարություններով ուղղակի ցանկանում են քրեական բացված ու նոր բացվող գործերին քաղաքական երանգ տալ։ Եթե Վանեցյանը իսկապես քաղաքական հոտառություն, մի քիչ խելք ունենար ,ապա գոնե պաշտոնազրկումից հետո առնվազը մի քանի ամիս իրեն հիշացնել չպետք է տար։ Մեղք էր գեներալը ։Ուրիշ է ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի դեպքերը։ Սրանք, իմ համոզմամբ, ադեկվատ են իրականությանը ու շատ լավ գիտեն, որ իրենց շանսերը զրո են, սակայն հոխորտում են ,

պահանջներ ներկայացնում, որպեսզի ցույց տան թե կան, գործում են, չեն նա հանջում, նաև ինքնապաշտպանության կարիք ունեն, որովհետև այդ կուսակցությունների ղեկավարության(ՀՅԴ-ի դեպքում, մեծամասամբ, նախկին)մեծամասնությունը պոտենցիալ մեղադրյալներ եւ ամբաստանյալներ են։ Քոչարյանամերձ շրջապատի մասին չարժե խոսել որպես քաղաքական միավորի։ Նրանք(նա) ժողովրդի թա լանած գումարով մի հարց են փորձում լուծել՝ փրկել իրենց վճարողին…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *