Ավագ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Խաչիկ Ասրյանը պահանջում է Հայաստանի ողջ տարածքից արագաչափերի հանում. Նիկոլ Փաշինյանը էն ժամանակ անձամբ էր փակում… Փաշինյանն ասել է քաղաքացին տու գшնքի ապրանք չէ… Ես մեքենա չունեմ,
սակայն դա չի կոչվում, որ այս թեմայի շուրջ խոսելու իրավունք չունեմ,ես լիիրավ, բանական, պահանջատեր քաղաքացի եմ…
Նախ եկեք առանձնացնենք երկու բան ՝ ինչի՞ համար են արագաչափերը և տեսախցիկները, հետո ու՞ր,կամ ու՞մ գրպանն էին գնում տու գանքները /առաջ Ու այսօր/… 2-ի պատասխանը բոլորս էլ գիտենք, մենք մեզ դոդի բոստանը չգցենք…Որևէ սթափ դատող մեկը, կարո՞ղ է
ինձ բացատրել, թե որ մի օրինապահ վարորդին են խան գարում արագաչափերը և տեսախցիկները… Ես ԴԵՄ եմ դրանց հեռացմանը, ընդհակառակը ավելի պետք է ավելացնել. Այո՜, ես դեմ եմ, որ երրորդ գծով ընթացող գազելի վարորդը մեքենան հենց տեղում կանգնացնի ՝ 100 դրամը չկորցնելու համար, նկատի չունենալով, որ վտшն գում է իր,ներկա ուղևորների, դեպի իրեն վազող հետիոտնի կյանքերը, էլ չասեմ երթևեկության մնացած
մասնակիցների համար առաջացող խնդիրները. Այո՜, ես դեմ եմ, որ պիցցա տանող առաքիչը իր չնչին կոպեկ թեյավճարի համար գերազանցի սահմանված արագությունն ու վրшե րթի ենթш րկի ճանապարհը անցնող տատիկին կամ դասից տուն եկող փոքրինին.
Այո՜, ես դեմ եմ, որ Տասնվեց տարեկան լռճ կվшծ լш կոտները ՙՙգոնկաՙՙ կպնեն և դրանից բխ ող տխուր հետևանքներին… Գոնե փորձե՞լ եք սթափ մտածել, որ այսքան ավտովթш րների մեջ, Նաև արագաչափերի և տեսախցիկների բացակայության գործոնը կա…
Այո, ես կողմ եմ արագաչափերին ու տեսախցիկներին, սակայն միևնույն ժամանակ ցանկալի կլիներ, որ զգուշացնող /սարքի վերաբերյալ/ ճանապարհային նշանի կողքին, մի քիչ ավելի բարձր, տեղակայվի ՙՙսթափեցնողՙՙ լուսային ազդանշան, լուսացույցից տարբերվող, տարբեր գույնի.. Սա իմ կարծիքն էր. Առողջ եղեք, ավտոներդ էլ հանգիստ քշեք…