Մտքովս չէր անցնի, որ հայտնի կեղտ բեռնողները… Ստյոպա Սաֆարյանի դիպուկ անդրադարձը Աշոտ Փաշինյանի՝ պարելը քննադատողներին

Այսօր առավոտյան Ֆեյսբուքյան լրահոսում աչքովս ընկավ Նիկոլի որդու ու այլ ընկերների մի տեսահոլովակ, որտեղ երիտասարդները ինքնամոռաց պարում էին։ Մտքովս չէր անցնի, որ հայտնի կեղտ բեռնողները դա էլ թեմա կսարքեն։ Ցանկանուն եմ հասկանալ’

էդ դրանք երիտասարդ ժամանակ կամ այժմ չեն պարել/չեն պարում? Կներեք արտահայտությանս համար’ այդքան դախ ու ապասոցիալական եք ծնվել ու եղել? Դուք դիսկոտեկա չեք գնացել? Կամ դուք ինքներդ հենց դիսկոտեկա չեք կազմակերպել? Բա յոգա

պարապողներին ինչ պիտակ կկպցնեք, եթե պարի, ռիթմի կամ երաժշտության մեջ խորասուզվելը «տարօրինակ» է… Ասում են’ պարը հոգու ամենաարտահայտիչ լեզուն է։ Ձեր հոգին մե ռած է եղել ու պարի լեզվով չի ցանկացել խոսել? Ու այժմ էլ զարմանում եք երիտասարդների

պարի վրա? Այն էլ երբ տեսագրության մեջ որևիցե արտառոց բան չկա… Ախ հա… Ասյան էլ է պարել… Իսկ Ասյան կամ մեկ ուրիշն ինչու չպետք է պարեին? Հո ձեր նման դախ, անհոգի ու մեռյալ չեն ծնվել… Լավ էս ինչ մակարդակ է։ Քիչ է մնում գրեն, որ ամաաաաան, հասեք, բա գիտեեեք, տու ալետ էլ են գնում…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *