Տիգրան Սիմոնյանը գրում է.
Պարզվում է Գագիկ Ծառուկյանը ֆեյսբուքում ունի իր էջը , որտեղ շատ հանրամատչելի , գրագետ կարողանում է շարադրել իր ուրույն, միայն իրեն բնորոշ խոհափիլիսոփայական ու գիտաֆանտաստիկ ժանրի մտքերը ։ Ես , զարմացած լինելով հանդերձ ,
միաժամանակ համաձայն եմ Գագիկ Ծառուկյանի վերջին մտքերի հետ , այն է , սահմանադրորեն ամրագրել , որպեսզի հոգեկան շեղումներ ունեցող անձանց արգելվի լինել իշխանության մաս , միաժամանակ կխնդրեի նույն մե ծարգո պարոնին , նաև նշել , թէ որ դեպքերում է , որ մարդու արարքը կարելի է համարել
հո գեկան շեղում , օրինակ , արդյոք ՞ հոգեկան շեղում է համարվում. 1Երբ մարդ արա րածը, ունենալով մեքենաների աշխարհում ամենաթանկարժեք կոլեկցիաներից մեկը , իրեն իրավունք է վերապահում խոսել երկրին սպառնացող սո վի մասին 2 Երբ մարդ արարածը պետությանը պատճառում է միլիոնավոր դոլարների վնաս ՝ չվճարելով պետական հարկերն ու տուրքերը ,
բայց իրեն իրավունք է վերապահում խոսել երկրի սոցիալ ֊ տնտեսական վիճակից , միաժամանակ իրեն կոչելով ամենայն Հայոց բարեգործ 3Երբ մարդ արարածը , չկարողանալով 3 բառից կազմված նախադասությունում , բառերը դասավորի այնպես, որ միտք լինի, բայց ցանկանում է խոսել դպրոցից , լեզվից , պատմությունից ,
ճիշտ ու սխալ դասավանդումից , այդպես էլ չիմանալով ինչ է բառ ու բանը ։4Երբ անձը լինելով կատարյալ անգրագետ , արգելում է ԵՊՀ ավարտած լրագրողին զբաղվել լրագրությամբ , քանզի նա ավարտել է ԵՊՀ 5Երբ մարդ արարածը չկարողանալով հանդերձ զսպել իր սե ռական ցանկությունները , բայց ցանկանում է
զբաղվել երեխաների սեռական լավ դաստիարակությամբ ։ Այո , ճիշտ է մեծարգո պարոնը , իշխանությունները մտածելու շատ բան ունեն ։ Պարոն Գագիկ, դուք էլ մտածելու տեղիք ունեք , ձեր խորհրդատուները դիտավորյալ ձեզ այնպիսի խորհուրդներ են տալիս , որ այն ունենա բումերանգի էֆեկտ ։